Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mercedes-ը բախվել է ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակին. կան վիրավորներ
Чрезвычайный случайԱյսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին կայանված, աշխատանքներ կատարող ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակի հետնամասին:
Վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: