Որքան «բաղձալի» տրանսպորտային հաղորդակցություններն ավելանան, այնքան թուրքերն ու ադրբեջանցիներն ավելի շատ հնարավորություններ կստանան սադրանքներ կազմակերպել. Այվազյան
БлогосфераՊատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ կառավարության մեջ մեկը չկա Լավրովին բացատրի մաքուր ռուսերենով, որ որքան հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական շփումներն ու «բաղձալի» տրանսպորտային հաղորդակցություններն ավելանան, այնքան թուրքերն ու ադրբեջանցիներն ավելի շատ հնարավորություններ կստանան սադրանքներ կազմակերպել՝ Հայաստանի (ներառյալ Արցախի) դեմ ընդմիջված ագրեսիան վերսկսելու համար։
Մեզ պետք է ոչ թե թուրքերի ու ադրբեջանցիների հետ աշխույժ հարաբերությունների մեջ մտնել, այլ Հայաստանի (ներառյալ Արցախի) սահմանների ամբողջ երկայնքով ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊ ԿԱՌՈՒՑԵԼ»։