Երկրի ջերմաստիճանը ռեկորդային ցուցանիշների է հասել երեք միլիոն տարվա ընթացքում
МирԱնցյալ տարի Երկրի ջերմաստիճանը ռեկորդային ցուցանիշների է հասել երեք միլիոն տարվա ընթացքում, ինչը մարդկությանը մոտեցրել է կլիմայական աղետին: Այս մասին «Պետերբուրգյան կլիմայական երկխոսություն» համաժողովի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, հաղորդում է Ռիա Նովոստին:
«Անցյալ տարին դարձավ ևս մեկ ծայրահեղ եղանակային և կլիմայական աղետների աննախադեպ ժամանակահատված», - ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ ածխաթթու գազի կենտրոնացումը մթնոլորտում թարմացրել է առավելագույն ցուցանիշը՝ 148 տոկոսով գերազանցելով նախաարդյունաբերական մակարդակը:
Գուտերեշը շեշտել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք միլիոն տարվա ընթացքում, երբ Երկրի ջերմաստիճանը երեք աստիճանով բարձր էր, իսկ ծովի մակարդակը` բարձր 15 մետրով:
«Ընթացիկ պարտավորություններին համապատասխան` մենք դեռ շարունակում ենք ընթանալ դարավերջին ջերմաստիճանի 2.4 աստիճանով աղետալի բարձրացման ուղղությամբ: Մենք անդունդի եզրին ենք», - զգուշացրել է ՄԱԿ-ի ղեկավարը: