Արթուր Վանեցյանը քաղաքականության մեջ է և մենք ամեն ինչում պատրաստ ենք աջակցելու նրան. Միքայել Համբարձումյան
ՔաղաքականԱրթուր Վանեցյանը քաղաքականության մեջ փորձում է առաջ տանել իր գաղափարները եւ մենք ամեն ինչում պատրաստ ենք աջակցելու մեր գործընկերոջը այդ բարդ ու պատասխանատու գործում: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին տօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:
«Այս հիպերակտիվ քաղաքական իրավիճակում չենք կարող մի կողմ քաշված մնալ: Անելու ենք ամեն ինչ, ինչը հնարավոր ենք համարում: Մենք քարոզչության ժամանակ հետեւելու ենք կուսակցությունների ծրագրերին: Համապատասխան փուլում նաեւ հետեւություններ կանանք, թե որպես անհատներ, կամ որպես ՀԿ ինչ դիրքորոշում կգրավենք ընտրությունների հետ կապված»,-ասաց Համբարձումյանը: