Ազարը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայում «Չելսիից» կրած պարտությունից հետո իր պահվածքի համար
СпортՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը ներողություն է խնդրել երկրպագուներից Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում իր պահվածքի համար:
Չորեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում 0:2 հաշվով պարտվեց «Չելսիին» ու դուրս մնաց մրցաշարից: Խաղից հետո Ազարը ծիծաղեց «Չելսիի» ֆուտբոլիստների վրա, որոնց հետ ավելի վաղ խաղացել էր: Նրա պահվածքը բացասական արձագանքի արժանացավ մադրիդյան ակումբի երկրպագուների կողմից:
«Ներեցեք: Այսօր ես կարդացի շատ կարծիքներ իմ մասին, ես մտադրություն չունեի վիրավորելու «Ռեալի» երկրպագուներին: Ես միշտ երազել եմ խաղալ «Ռեալում», և եկել եմ այստեղ՝ հաղթելու: Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, և այժմ միասին մենք պետք է պայքարենք Լա Լիգայի համար: Կեցցե Մադրիդը», - գրել է Ազարը Instagram-ի իր էջում: 2019-ի ամռանը Ազարը միացավ «Ռեալին» «Չելսիից»: Այս մրցաշրջանում բելգիացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ: