«Բավարիան» արժանացել է «Laureus» մրցանակին՝ որպես տարվա լավագույն թիմ
СпортՄյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբը արժանացել է «Laureus Sports Award» մրցանակին՝ որպես տարվա լավագույն թիմ, հայտնում է Twitter-ի մրցանակաբաշխության էջը: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սևիլիայում՝ վիրտուալ ձևաչափով: «Բավարիան» 2020 թվականին նվաճեց Չեմպիոնների լիգան, դարձավ Գերմանիայի չեմպիոն և երկրի գավաթի մրցանակակիր: Այս անվանակարգում մրցանակի մյուս հավակնորդներն էին Արգենտինայի ռեգբիի տղամարդկանց ազգային հավաքականը, «Կանզաս Սիթի Չեֆերսը» (ամերիկյան ֆուտբոլ), անգլիական «Լիվերպուլը» (ֆուտբոլ), Լոս Անջելես «Լեյքերսը» (բասկետբոլ) և գերմանական «Ֆորմուլա 1»-ի թիմը: