Հայաստանի անվտանգային համակարգը պատրաստ չէ Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան
ՔաղաքականՀայաստանի ոչ անվտանգային համակարգը, ոչ տնտեսությունը այսօր պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ես կարծում եմ, որ այս հարցը առհասարակ այս փուլում պետք է օրակարգից հանվի, մինչև չվերականգնվի Հայաստանի անվտանգային համակարգը եւ տնտեսությունը պատրաստվի»,-ասաց նա: