Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով Ադրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստ է նշանակել Այդ շինծու դատավարությունները թուրքը հետագայում ցանկացածի աչքն է կոխելու՝ որպես Հայաստանի ագրեսիան իբր դատական կարգով ապացուցված փաստի. Գևորգ Դանիելյան «Սրանց հայհոյելն անգամ քիչ է.․․»․ Արտակ Զաքարյան Խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ մուտքը ԼՂ Մենք առանց հասկանալու լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը. փորձագետ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Համապատասխան մարմինները ստանալով քաղաքական պատվեր ցանկացած ընդդիմախոսի դեմ կհարուցեն քրեական գործեր, փորձելով լռեցնել վերջիններիս. Ռոբերտ Հայրապետյան Ժամը 06։30-ին Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ․ հայկական կողմը պատասխանել է Օգոստոսի 1-ին, երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար 

Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց դա մերժվեց․ Տեր-Պետրոսյան

Քաղաքական

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրա այդ առաջարկը մերժվել է։ ilur.am կայքում հրապարակված անդրադարձը ներկայացնում ենք ստորև․

«Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում հանրությանը ներկայացնել նաև այդ հայտարարության տեքստը:

ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Նկատի ունենալով՝

• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,

• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,

• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,

• ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը,

• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,

Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։

Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։

Երկրի քաղաքական կյանքում անձամբ մեր երկուսի ապագա դերակատարությունը պատկերացնում ենք բացառապես միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում։ 

Լևոն Տեր-Պետրոսյան

Սերժ Սարգսյան Երևան,

1 մայիսի 2021թ.

Թե՛ եռակողմ, թե՛ երկկողմ հայտարարությունների գաղտնազերծմամբ ես հետապնդում էի ընդամենը մեկ նպատակ. այն է՝ հասարակական ճնշում բանեցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա, իմ պատկերացրած դաշինքի իրականանալիությունը դեռևս բացառված չհամարելով: Դատելով իմ նախորդ հրապարակման արձագանքներից, ես համարում եմ, որ մասամբ հասել եմ իմ նպատակին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, մտավորականներ, որոնք երբեք իմ համակիրը չեն եղել, ողջունել են այս նախաձեռնությունը: Վստահ եմ, որ նույնպիսի արձագանքի կարժանանա նաև այս հրապարակումը:

Անկարևոր չեմ համարում ուշադրություն հրավիրել նաև մի ուրախալի երևույթի վրա: Առաջին անգամ մեր երկրում մենք ականատես ենք դառնում իրական քաղաքական բանավեճի, ինչին ինձ չհաջողվեց հասնել 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի պարագայում:

Ինչ ուզում է ասեն, փաշինյանական հանցավոր և ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ: Այլապես մեզ սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը Հայաստանի և Արցախի համար կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը:

Վերջում, ուզում եմ արձագանքել իմ հասցեին հնչող մի բարոյական կշտամբանքի, թե ես, գաղտնազերծելով նման փաստաթղթեր, խախտել եմ խորհրդապահության պայմանը: Հայտնում եմ, որ նախ՝ չհրապարակելու պայմանավորվածություն չի եղել, և երկրորդ՝ որպես սկզբունք, ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել:

Պարտք եմ համարում նաև տեղեկացնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցովԱդրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստ է նշանակելԹուրքիայի երկնքում անհայտ ծագման բռնկում է երևացել (տեսանյութ)Այդ շինծու դատավարությունները թուրքը հետագայում ցանկացածի աչքն է կոխելու՝ որպես Հայաստանի ագրեսիան իբր դատական կարգով ապացուցված փաստի. Գևորգ Դանիելյան«Սրանց հայհոյելն անգամ քիչ է.․․»․ Արտակ ԶաքարյանԽաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ մուտքը ԼՂԱյս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար. քաղաքագետԹուրքիայի կենտրոնում գնդակահարել են քուրդ ընտանիքի յոթ անդամի, այնուհետև հրդեհել տունը․ AhvalՄենք առանց հասկանալու լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը. փորձագետՀովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՀամապատասխան մարմինները ստանալով քաղաքական պատվեր ցանկացած ընդդիմախոսի դեմ կհարուցեն քրեական գործեր, փորձելով լռեցնել վերջիններիս. Ռոբերտ ՀայրապետյանԺամը 06։30-ին Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ․ հայկական կողմը պատասխանել էՕգոստոսի 1-ին, երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճարՀայաստանում կորոնավիրուսի 243 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 6 մարդ«Այս իշխանությունն արեց այն քայլը, որը կիսաավտորիտար գնահատվող նախկինները չէին էլ հանդգնում անել»Նոյեմբեր 9-ից հետո Հայաստանը միայն կորցնում․ ՀՀ իշխանությունը ի զորու չէ սպասարկել ՀՀ շահըԱդրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով հայ գերիների՝ իր վերհսկողության տակ գտնվելըԽոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրըՕրվա խորհուրդ«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը«Փաստ». Իշխանությանը հայհոյողներին ի՞նչ պատիժ է սպառնում«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները «Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել»«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրենԻսրայելի ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 211 պաղեստինցի Մոդել Իլոնա Նուրիբեկյանը` գայթակղիչ կերպարում (լուսանկար)Միհրան Ծառուկյանի ու որդու ջերմ տեսանյութը Քասախ գետի ափամերձ տարածքները կմաքրվեն կենցաղային աղբից Ոստիկանները վաղը Սևանում իրականացնելու են «Ցռան Վերգո» անվանումը կրող հատուկ օպերացիա Ձեր տղամարդուն գայթակղելու 11 եղանակՍահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան «Մեծ ամոթով պիտի խոստովանեմ»․ Սոս Ջանիբեկյան «Մի փոքր ծովն ու ամառը մեզ բավական է ամբողջ տարվա համար»․ Իրինա Թովմասյանը` խորը դեկոլտեով զգեստով Վրաերթից հետո տղան ասել է, որ վթարի հեղինակը ինքն է, բայց կան կասկածներ,որ վարորդը աղջիկ է Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ նախագահին նամակով ներկայացրել է Ադրբեջանի քայլերըԲացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից. Banak.info Թուրքիայում ձերբակալվել են hրկիզման մեջ կասկածյալներին (տեսանյութ) Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան Արմավիրում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Galant-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը ԱԱԾ ծառայող էԲանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում Հրաժարականի փոխարեն՝ արձակուրդ. ՔՊ-ական մարզպետի արարքները ներվե՞լ ենԱյս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊԻնչպես է ապրում աշխարհի ամենամեծ «արժանապատվություն» ունեցող տղամարդը (լուսանկար)Դավիթ Բեկից 1-1,5կմ-ի վրա Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը. ԶՈւ քանակը գերազանցում է մերոնց. «Փաստինֆո» Գաբի Գալոյանն անկողնային սելֆի է հրապարակել
Ամենադիտված