Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան 

Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում. «Հետք»

Հասարակություն

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։ «Հետք»-ը պարզել է, որ հատկապես փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի բարեկամներն ու ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Կառավարության 2020 թ.-ի որոշմամբ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն»։ Կառույցից տեղեկացել ենք, որ ՊՈԱԿ-ն ունի 44 հաստիք, որից 2-ը թափուր են։ «Հետքը» ներկայացնում է ՊՈԱԿ-ի այն աշխատակիցներին, որոնք փոխկապակցված են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եւ էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաների հետ։ Տիգրան Գաբրիելյանը ԷՆ-ում գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարներից է։

Աննման Գինոսյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Աննման Գինոսյանը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրն է։ Այս փաստը հաստատել է Տիգրան Գաբրիելյանը։ Աղբյուրի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նա հայտնել է, որ, այո՛, Աննման Գինոսյանն իր կնոջ հորաքույրն է։

Զոհրաբ Մինասյանը ՊՈԱԿ-ի գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թ.-ի նոյեմբերի 13-ից։ Զոհրաբ Մինասյանի եւ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերությունը սկսվել է ուսանողական տարիներից։ Փոխնախարարն իր եւ Մինասյանի կապը հաստատում է՝ նշելով, որ նա եղել է իր համակուրսեցին՝ ի թիվս 120 այլ ուսանողների, որոնցից շատերն աշխատում են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այս կամ այն կառույցում։

Սեյրան Մարգարյանը, ըստ «Հետք»-ի աղբյուրի, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մանկության ընկերն է։ Նա 2020 թ.-ի ապրիլի 6-ից զբաղեցնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի պաշտոնը։ Տիգրան Գաբրիելյանը, սակայն, չի ընդունում Սեյրան Մարգարյանի հետ ընկերական հարաբերության փաստը՝ պնդելով, որ Մարգարյանին ճանաչում է որպես կառույցի աշխատակից։

ՊՈԱԿ-ի անասնաբուժության եւ բուսասանիտարական բաժնի պետ Լեւոն Եղոյանը եւ նույն բաժնի ավագ մասնագետ Տիգրան Անդրեասյանը, «Հետք»-ի տեղեկացմամբ, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մտերիմներն են։ Լեւոն Եղոյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին, իսկ Տիգրան Անդրեասյանը՝ օգոստոսի 27-ին։ Էկոնոմիկայի փոխնախարարը, պատասխանելով Եղոյանի եւ Անդրեասյանի հետ իր կապի վերաբերյալ մեր հարցին, նշել է, որ նրանց ճանաչում է որպես անասնաբույժ-մասնագետների, քանի որ մինչ փոխնախարարի պաշտոնը ստանձնելը շուրջ 20 տարի անասնաբուժության ոլորտում՝ սկսած միջազգային կառույցներից մինչեւ մասնավոր հատված, իրականացրել է անասնաբուժական գործունեություն, ծառայությունների մատուցում։

Մարինե Հովակիմյանը ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատուն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Հովակիմյանը Տիգրան Գաբրիելյանի հոր՝ Զաքար Գաբրիելյանի վաղեմի գործընկերն է։ Այս փաստը եւս փոխնախարարը չի հերքել։ «ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատու Մարինե Հովակիմյանը, հնարավոր է, հանդիսանում է փոխնախարարի հոր երբեմնի գործընկերը, քանի որ փոխնախարարի հայրը շուրջ 30 տարի աշխատել է նախկին գյուղատնտեսության նախարարությունում»,- պատասխանել է Տիգրան Գաբրիելյանը՝ շարունակելով, որ մինչ ինքը փոխնախարար կդառնար, Մարինե Հովակիմյանն աշխատում էր «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի իրավահաջորդ է դարձել ներկայիս «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Փոխնախարարի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող՝ ԷՆ գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանի կինն էլ է պաշտոն ստացել։ Էմմա Ստեփանյանը 2020 թ.-ի ապրիլի 3-ից զբաղեցնում է ՊՈԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարչի պաշտոնը։

ՊՈԱԿ-ում է աշխատում նաեւ Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի կինը՝ Նաիրա Դալլաքյանը։ ՊՈԱԿ-ի հաշվապահի պաշտոնը Դալլաքյանը զբաղեցնում է 2020 թ.-ի ապրիլի 3-ից:

Զաքար Զաքարյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականի պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 6-ին: Նա Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական եւ բյուջետային բաժնի պետ Մարգարիտա Զաքարյանի եղբայրն է։

Աղբյուրը նշում է նաեւ, որ վերոնշյալի վերբերյալ հարց է ուղղել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ մասնավորապես նշելով՝ ինչպես կարձագանքի նախարարը, եթե հայտնի դառնան հովանավորչության դեպքեր նախարարության ենթակայության կառույցներում:

«Ես կանեմ այն, ինչ օրենքով կարող եմ անել։ Ծառայողական քննություն կսկսեմ եւ, ըստ ծառայողական քննության արդյունքների, կկայացնեմ որոշումներ... Իմ անձնական վերաբերմունքն այն է, որ ես անհանդուրժողական եմ նման դեպքերի նկատմամբ»,- «Հետք»-ի հաղորդմամբ՝ ասել է Քերոբյանը։

Հիշեցնենք, որ մեկ այլ ՊՈԱԿ-ում էլ պաշտոններ էին ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ ընկերն ու նրա ընկերներն ու բարեկամները։

Մանրամասն՝ սկզնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալիևը մինչև նոյեմբեր լիովին իրատեսական է համարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումըԵս խոնարհվում եմ Բագրատ Սրբազանի առջեւ. Սամվել ԳրիգորյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետԽաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացըՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Կառավարության հակաժողովրդավարական այս գործելաոճը․ հայտարարությունՍտամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. ՔՊ-ական (տեսանյութ)Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդունՀայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Սա հույսի առկայծող ճանապարհ է․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված սյան մասինՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոանիսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ինԱրդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Nissan Qashqai-ը նոր թարմացված մոդել է ներկայացրել (լուսանկարներ) Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարությունԻնչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր)Մենք տավուշեցու տունը չենք տալիս թշնամուն. Վահե Ղալումյան (տեսանյութ)Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըՈչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՊՆ փոխնախարարն ու ԱԱԾ-ից եկան և Բաղանիսի ճամփեն փակեցին, սահմանագծումը սկսեցին, ո՞նց ենք հետ քաշվում (տեսանյութ)Վարդենիսցիք թող էլի գառ մորթեն փաշօղլու ոտքերի տակ. ակցիայի մասնակից (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից. իշխանության այցը արարողակարգային է լինելուՀայեր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք, թուրքը մեռնում ա Տավուշի անտառի ու ջրի համար (տեսանյութ)Բաքուն համաձայնել Է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա ՍվաջյանՇարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզերում կիրականացվեն կարմրուկի դեմ պատվաստումներ. ԱՆԷդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում ու ազատ ման ա գալիս. Դանիելյան (տեսանյութ)Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալե՞լ. Արթուր ԽաչատրյանՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը
Ամենադիտված