Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Քանդել, քանդել մինչև վերջ. կրթական համակարգի վրա հարձակումները շարունակվում են․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում կրթական համակարգում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք ոչ մի կերպ չեն բխում կրթության զարգացման տրամաբանությունից։ Լրիվ հակառակը: Հատկապես լուրջ է բուհերի ինքնավարության հետ կապված խնդիրը։ Հարցն այն է, որ իշխանությունների հետևողական գործողությունները ցույց տվեցին, որ իրենց նպատակն է տոտալ վերահսկողություն հաստատել բուհերի, մասնավորապես ԵՊՀ-ի վրա։ Հանգամանք, որը քաղաքական գործընթացների ժամանակ կարող են լավագույն ձևով իրենց շահերին ծառայեցնել։ Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ 2018 թվականի ապրիլին, երբ Փաշինյանը սկսում էր իր գլխավորած շարժումը, որպես խոստում առանցքային տեղ էր հատկացնում բուհերին վերաբերող խնդիրներին։

Մասնավորապես, նա հայտարարում էր, թե բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն և անցնեն ամբողջական ինքնակառավարման։ «Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»,- ընդգծում էր Փաշինյանը: Թեպետ, անկեղծ ասած, նա այս թեման շահարկել է նաև մինչև 2018 թվականը և, որպես ընդդիմադիր պատգամավոր, նախորդ իշխանություններին մեղադրել է բուհերը քաղաքականացնելու մեջ: Սակայն իշխանության հասնելուց հետո Փաշինյանը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, սկսեց անել իր ասածների հակառակը, ընդ որում, ավելի մեծ մոլուցքով ու թափով, քան նախորդ բոլոր իշխանությունները, որոնց նա մեղադրում էր այս կամ այն հարցում։ Եվ հետևողականորեն իր թիմի հետ սկսեց նոր մեխանիզմներ մտածել, թե ինչպես կարող են բուհերը ամբողջությամբ ենթարկել իրենց։

Այս նպատակից ելնելով է, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներսում ներքին հակասություններ բորբոքվեցին, իսկ կրթական համակարգի կայունության ու զարգացման հարցը բարձիթողի վիճակի մատնվեց։ Այսպիսի գործընթացները հանգեցնում են նրան, որ մի շարք կարևոր բուհերում ռեկտորի ընտրությունը վերածվում է մի մեծ սկանդալի, կամ էլ ընդհանրապես չի հաջողվում բուհի ղեկավար ընտրել։ Հեռու չգնալու համար ակնառու է ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախկին ռեկտորի հրաժարականից հետո մինչ այժմ մայր բուհը առանց ռեկտորի է մնացել։ Այս ամենի պատճառը, թերևս, այն է, որ իշխանությունները շարժվում են այն տրամաբանությամբ, որ կա՛մ ռեկտորն իրենց նախընտրած ներկայացուցիչը պետք է լինի, կա՛մ էլ մայր բուհը ռեկտոր չի ունենա, ինչպես ժամանակին Փաշինյանն էր հայտարարում, թե կա՛մ ինքը վարչապետ կընտրվի, կա՛մ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա։

Դրա համար էլ իշխանությունները շատ արագ ձեռնամուխ եղան բուհերի խորհուրդների հարցերը լուծելու քայլերին, որպեսզի հնարավորություն ունենան կախյալ վիճակի մեջ գցել բուհական հաստատությունները, ամբողջովին թելադրել քաղաքական ուղղվածությունն այս ոլորտում, պատժել յուրաքանչյուր քննադատական խոսք ու թիրախավորել ընդդիմադիրներին։ Սկզբում որոշեցին, որ բուհական խորհուրդներում կառավարությունը ապահովելու է ձայների կեսը, իսկ հետո իշխանությունների քվեն դարձրին 50+1, բայց որոշ ժամանակ անց, տեսնելով, որ այս դեպքում ևս կարող են դժվարություններ ունենալ իրենց նախընտրած թեկնածուներին անցկացնելու հարցում, արդեն անցան խորհուրդներում իրենց ձայների մասնաբաժինը գերակշիռ դարձնելու տարբերակին, որպեսզի ընտրությունների հարցում որևէ խոչընդոտ չունենան։ Այսպիսով, կառավարությունը օրերս հաստատել է որոշում, որով փոփոխություն է նախատեսում մի շարք բուհերի կանոնադրության մեջ և բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65 % ներկայացվածություն՝ նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25 %-ից դառնում է 10 %։ Պատահական չէ, որ կառավարության այս որոշմանը նախորդել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքը, որով բուհերի ինքնավարությունը հարցականի տակ է դրվում։

Ու թեև այս օրենքն ԱԺ-ի կողմից մարտի 24-ին ընդունվել էր, սակայն նախագահն այն չէր ստորագրել՝ դիմելով Սահմանադրական դատարան։ Սակայն կառավարությունը չսպասեց ՍԴ որոշմանը և շատ արագ ընդունեց այնպիսի որոշում, որը կազատեր գործող իշխանությունների ձեռքերը: Ու ինչպես մյուս որոշումների դեպքում, բուհերի խորհուրդների վերաբերյալ իշխանությունների հապճեպ որոշումը ևս ընդունվեց առանց հանրային քննարկման ներկայացնելու և մասնագիտական շրջանակների, մասնավորապես պրոֆեսորադասախոսական անձնակազմի կարծիքը հաշվի առնելու։ Այսինքն, ձևականորեն դրված էր միասնական հարթակում, սակայն քննարկման ավարտից 10 օր շուտ որոշումը հապճեպ ընդունվեց:

Մենք հոդվածի սկզբում խոսեցինք պատճառների մասին: Սակայն քիչ չեն նրանք, որոնք համոզված են, որ զուտ ներքաղաքականից զատ կան նաև խորքային այլ պատճառներ, որոնցից մեկը կրթական համակարգը հնարավորինս թուլացնելն է, եթե ոչ հիմնովին ավերելը: Որոշ փորձագետներ էլ այն տեսակետն են առաջ քաշում, որ այսպիսի քայլերով իշխանությունները ձգտում են ռեկտորների պաշտոններում նշանակել իրենց մարդկանց, որպեսզի նրանք հետո տան իրենց համաձայնությունը իշխանական ծրագրերի շրջանակներում բուհերի շենքերը վաճառքի հանելու հարցում։ Չէ՞ որ Փաշինյանն էր առաջ քաշում այդ շենքերը վաճառելու և դրանց վաճառքի հաշվին ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը։

Թերևս բացառված չէ նաև այն տարբերակը, որ այսպիսի որոշման միջոցով իշխանությունները փորձում են պատժել ու ճնշել բուհերի անձնակազմերին, քանի որ նրանց մեծամասնությունը պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի հրաժարականն էր պահանջել։ Բայց, ինչպես երևում է, նման քայլերն ավելի են զայրացնում ուսանողներին ու դասախոսներին, իսկ նրանց տրամադրությունների հետ, ինչպես ասում են, խաղ անել չի կարելի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված