Ամերիկյան դատարանում առաջին անգամ կքննվի փղի հայցը կենդանաբանական այգու դեմ
ԺամանցՆյու Յորքի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել և կքննի «Հեփփի» անունով փղի հայցը կենդանաբանական այգում պահվելու օրինականության վերաբերյալ, ասվում է դատական հայց ներկայացրած «Nonhuman Rights Project» ֆոնդի կայքում: «Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ անգլախոս բարձրագույն դատարանը կքննի ոչ թե անձի, այլ փղի անունից ներկայացված հայցը», - ասված է հայտարարության մեջ: Դատավարության պատմությունը սկսվել է 2018 թվականին: Այնուհետև հիմնադրամի կենդանիների իրավունքների պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ ճանաչելու Հեփփիի ֆիզիկական ազատության հիմնարար իրավունքը և Բրոնքսի կենդանաբանական այգուց փղերի արգելավայր տեղափոխվելու նրա կամքը: Ավելի քան 40 տարի կենդանաբանական այգում բնակվող Հեփփին աշխարհում առաջին փիղն է, որի կենդանաբանական այգում գտնվելու օրինականությունը քննարկվում է դատարանում: Այնուամենայնիվ, առաջին ատյանի դատարանը մերժել է փղի միջնորդությունը: Այժմ այն կքննարկի վերաքննիչ դատարանը: