«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Նախկին վարչապետը թվարկել է Նիկոլ Փաշինյանի 10 հիմնական ձախողումները

Политические

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը․

«Ապրիլի 23-ին իմ տելեգրամյան ալիքում առաջարկեցի Նիկոլի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու եռամյակի կապակցությամբ կազմել նրա «նվաճումների» տասնյակը՝ երեք անվանակարգում։

Ստացել եմ բազմաթիվ մեկնաբանություններ։ Ինչպես հասկանում եք, դրանք կարելի է դասակարգել տարբեր անվանակարգերում և դրանց թիվը շատ ավելին է, քան տասը։ Ստիպված էի կազմել նաև 4-րդ անվանակարգը՝ ամենատարօրինակ հայտարարություններն ու իրադարձությունները։ Այսպես, ներկայացնում եմ բոլոր անվանակարգերի հիմնական կետերը։

Նիկոլի և նրա թիմի գործունեության հիմնական ընդհանրացումները՝ թոփ տասնյակ:

Նիկոլի հիմնական ձախողումները.

1.  Խաղաղ բանակցությունների ձախողում և 44-օրյա պատերազմի սանձազերծում՝ 5000 զոհ, ավելի քան 10 հազար վիրավոր, մեծ թվով գերիներ, Արցախում կորսված տարածքներ։

2.  Իրական սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ մասնավորապես Մեղրիի միջանցքի մասով և բանակի ու ազգային անվտանգության համակարգերի փլուզմամբ պայմանավորված:

3.  Հայաստանը կորոնավիրուսի համավարակի տարածաշրջանային առաջատար։

4.  2008 թ․-ի մարտի 1-ի պատվիրված ու ձախողված քրեական գործ․ արդյունքում Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովը և  Գևորգյանը արդարացվել

5.  Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում․ աղքատության մակարդակի բարձրացում, գործազուրկների թվի ավելացում, արտագաղթի խորացում, պարենային ապրանքների գների բարձրացում, դրամի փոխարժեքի փլուզում, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում, անշարժ գույքի գույքահարկի բարձրացում:

6.  Պետական պարտքի ավելացում՝ 3 տարում 3 մլրդ դոլարով:

7.  Տարածաշրջանում հիմնական հարևանների հետ հարաբերությունների վատթարացում:

8.  Կոռուպցիայի դեմ պայքարի ձախողում, որի արդյունքում նախկին օլիգարխները դարձան խոշոր սեփականատերեր ու սկսվեց ձևավորել նոր՝ իջևանյան կլան։

9.  Երկրի ներքին հանրային կյանքի խաթարում՝ հասարակության աննախադեպ բևեռացում, Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների քայքայում և Սփյուռքի հետ հարաբերություններում լարվածության ստեղծում, ժողովրդավարական ավանդույթների վատթարացում՝ ըստ միջազգային կազմակերպությունների զեկույցների:

10.  ЕASA-ի կողմից Հայաստանի քաղավիացիայի և առանձին ավիաընկերությունների հանդեպ սանկցիաներ և արգելքներ կիրառելու մասին հայտարարության ընդունում:

Նիկոլի վիճելի (անիմաստ) որոշումներն ու փաստաթղթերը.

1.  ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ՝ Արցախի վերաբերյալ գաղտնի բանակցությունների վարում, Արցախի համար 5 մլրդ դոլարի գործարքի վարկածի ի հայտ գալը։

2.  ԲՈՒՀ-երում հայ ժողովրդի պատմության և հայոց լեզվի ուսուցումը սահմանափակող նախաձեռնությունները:

3.  ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը:

4.  Համավարակի ժամանակ քաղաքացիներին հետևելու (հսկողության) օրենքը:

5.  Քաղաքացու օրվա հռչակումը՝ առանց քաղաքացի կրթելու՝ փողոցներում խորոված անելու նպատակով:

6.  2020թ-ի հուլիսին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը:

7.  ՍՈՒ-30 ինքնաթիռների ձեռքբերումը՝ առանց սպառազինության:

8.  Գյուղատնտեսության,  մշակույթի, սփյուռքի նախարարությունների լուծարումը:

9.  Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը և դրա չհրապարակված զեկույցը:

10.  Արտաքին հարաբերություններում մի շարք խնդիրները.

·   Եվրոպայի Խորհրդում ՌԴ-ի դեմ քվեարկություն (2018 թ.)

·   Իսրայելում դեսպանատան բացում (առանց Իրանի հետ համարժեք աշխատանքի), այնուհետև մի քանի ամիս անց՝ դեսպանի հետկանչ

·  Հակաչինական կրոնական ազատության ալյանսի անդամակցություն, ցանկը կարելի է շարունակել:

Նիկոլի հիմնական անօրինական գործողություններն ու որոշումները.

1.  Մարտի 1-ի գործով գաղտնի հեռախոսային խոսակցություններ:

2.  2018թ-ի հոկտեմբերին ուժի պարտադրմամբ խորհրդարանի լուծարում՝ երկրում իշխանության փաստացի յուրացում։

3.  Պետական պաշտոնյաներին պարգևատրելու մասին գաղտնի որոշում։

4.  Դատարանների շենքերի  մուտքերի շրջափակում:

5.  Սահմանադրական դատարանի կազմի հակասահմանադրական փոփոխություն:

6.  Վարչապետի կնոջ մասնակցությունը հրամանատարական խորհրդակցություններին և պատերազմի ժամանակ ռազմական-ռազմավարական որոշումների ընդունմանը:

7.  Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջի ներկայացում Ucom-ի սեփականատերերին՝ օտարել ընկերությունը՝ ունեզրկման գործընթացի սկիզբ:

8.  «Հայաստան» հիմնադրամից 52 մլրդ դրամի փոխանցում Կառավարությանը։

9.  Նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություների քրեական գործի մասով խորհրդակցության կազմակերպում՝ քննչական մարմինների ղեկավարների, գլխավոր դատախազի և մի շարք դատավորների/ դատարանների նախագահներ և այլն/ ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ

10.  ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի կողմից քրեական գործի քննության ընթացքին միջամտություն:

Նիկոլի օրոք տեղ գտած տարօրինակ հայտարարություններն ու իրադարձությունները.

1.  Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի վերաբերյալ հայտարարությունը:

2.  Արտակարգ դրության ժամանակ հայտարարությունը՝ կոմունալ վճարումների մասին՝ սկզբում չվճարել, իսկ հետո հակառակը պահանջել:  

3.  2020 թ. ապրիլի 24-ի Արտուշ պապու հետ կապված շոուն:

4.  Իսկանդերի վերաբերյալ հայտարարությունները:

5.  2019թ-ի հունվարին ՔԿՀ-ում Մհեր Եղիազարյանի մահը:

6.  Վայոց Ձորում մարզպետի մասնակցությամբ զինվորականին ծեծի ենթարկելը:

7.  Վարչապետի և նրա թիմի հայտարարությունները 44-օրյա պատերազմի ողջ  ընթացքում:

8.  Վարչապետի  և նրա թիմի հայտարարությունները 44-օրյա պատերազմից հետո.

·  Զոհերի վերաբերյալ հայտարարությունը՝ +/- 50 –ով զոհերի մասին խոսելը

·  Շուշիի ադրբեջանական ծագման մասին հայտարարությունը

·  Բաքվից չժամանած գերիների մասին իշխանությունների հայտարարությունները

·   Որդու՝ Աշոտի պատերազմի ընթացքում ծառայության մասին հայտարարությունը

9.  Իջևանում տեղի ունեցած դաժան ձերբակալությունները և արյան գետերի մասին վարչապետի պահանջը (ըստ Ա. Վանեցյանի):

10.  Հայտարարությունը ծխախոտի մաքսանենգության, մետաղի ջարդոնի արտահանման մեղադրանքների վերաբերյալ. ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное