Նիկոլ Փաշինյանը այցելեց Եռաբլուր. «Ինչ խղճով եք Եռաբլուր գալիս». Լրագրողի հարցը՝ վարչապետի պաշտոնակատարին (տեսանյութ)
SocietyՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:
Armnews.am-ի լրագրող Անի Գեւորգյանը հեռվից հարց ուղղեց. թե ինչ խղճով է Եռաբլուր գալիս, այստեղ գալիս ինչ զգացողություն է ունենում, Փաշինյանը, սակայն թիկնազորի անդամները թույլ չէին տալիս նրան մոտենալ վարչապետի պաշտոնակատարին: «Ինձ հանգիստ թողեք»,-ասաց լրագրողը, իսկ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն էլ ասաց. «Անի ջան, կարո՞ղ է իրա հետ զրուցենք մի հատ»:
Հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում. «Դիմեք համապատասխան մարմինների»։