Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Այսօր այլ իրականություն է մեզ պարտադրված, և Մայիսի 9-ը նոր խորհուրդ է ստացել․ Սեյրան Օհանյան

Общество

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել մայիսի 9-ի հաղթանակների կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Ազգային տոնացույցում Մայիսի 9-ը առանձնահատուկ խորհուրդ ուներ յուրաքանչյուր հայի համար․ Շուշիի ազատագրման կապակցությամբ համազգային մեր ցնծությունը, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Երկրապահի օրվա հպարտությունը Մեծ հաղթանակի օրը դարձնում էին հերոսների ոգեկոչման, արիության, կամքի մեծագույն Եռատոն։

Սակայն այսօր այլ իրականություն է մեզ պարտադրված, և Մայիսի 9-ը նոր խորհուրդ է ստացել․ նոր էջ է բացվել մեր պատմության մեջ, նոր էջ է գրվում, և մե՛նք ենք ընտրելու՝ մենք կլինենք գործո՞ղ, թե խաղաքարտ, մե՞նք կկերտենք մեր ապագան, թե թույլ կտանք՝ օտար ուժեր մեր փոխարեն մեր տան համար սահման գծեն և մեզ մեր տեղը ցույց տան։

Ուստի սթափ գնահատելով արտաքին վտանգի սպառնալիքը, տարածաշրջանային և միջազգային բարդ զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների շահերը և այդ շահերի բախման հնարավոր հետևանքները մեզ համար՝ պետք է նոր մարտավարություն մշակել մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, Արցախը և Հայաստանը պաշտպանելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու նպատակով։ Իսկ արտաքին ճակատում հաջողություններ գրանցելու, կորցրած արժեքները, հաղթողի հեղինակությունը վերականգնելու և մեր կշիռը էապես բարձրացնելու համար պետք է նախ փոփոխություններ իրականացնել մեր պետության ներքաղաքական կյանքում՝ ապահովելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գաղափարական բազմակարծությունը՝ յուրաքանչյուր անձի տրված խոսքի ազատության իրավունքով, ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա ընտրական գործընթացներին, քանի որ այս ընտրություններն իրենց պատճառահետևանքային բովանդակությամբ արմատապես տարբերվում են նախորդներից և վճռորոշ նշանակություն են ունենալու հետագայում՝ մեր պետության առջև ծառացած մարտահրավերները, ռազմաքաղաքական բարդ գործընթացները լուծելիս։

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա՝ ովքեր են այսօր պետության ղեկին, ինչ ունեինք մինչև նրանց հայտնվելը և ինչ ունենք այսօր, կամ դեպի ուր են մեզ տանում (այսօր զերծ եմ մնում փաստեր շարադրելուց՝ ապավինելով մեր հայրենակիցների հիշողությանն ու խելամտությանը, միևնույն ժամանակ ուզում եմ վստահությունս հայտնել, որ մի օր նրանք, ովքեր մեղանչել են Արցախի, Հայաստանի դեմ և հանցավոր անտարբերությամբ, հանցավոր համաձայնություններով զոհաբերել մեր որդիների կյանքը, կանգնելու են համազգային դատի առջև և խստագույն պատիժ են կրելու)։

Յուրաքանչյուր ազատ, պատվախնդիր քաղաքացի գիտակցում է, որ մեր պետության ապագան նաև իր ձեռքերում է, և համադրելով անցյալն ու ներկան, ընտրապայքարին մասնակցող քաղաքական գործիչների անցած ճանապարհը և նրանց մատուցած ծառայությունները մեր Հայրենիքին՝ պետք է միայն ճիշտ ընտրություն կատարի։

Իմ աջակցությունը հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա շուրջ համախմբված պետականամետ, առողջ ուժերի նորաստեղծ դաշինքին՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ Արցախյան առաջին պատերազմի դժվարություններն իր ուսերին կրած, Արցախի պետականության կերտման հիմքում կանգնած, Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ), Արցախի Հանրապետության առաջին նախագահ, այնուհետև՝ Հայաստանում քաղաքական կշիռ ունեցող ուժերի խնդրանքով, որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրված, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծանրակշիռ փորձառությամբ, գիտելիքներով, հեղինակությամբ կարող է վերականգնել մեր պետության ներքին, արտաքին քաղաքականության սկզբունքային հավասարակշռությունը, որ հիմնովին խարխլվել է ներկայիս կառավարության ապաշնորհ գործունեության հետևանքով և ամեն օր նոր ձախողումների պատճառ է դառնում․ կարող է միջազգային ատյաններում պատվով, անխոցելի տեղեկացված ներկայացնել մեր խնդիրներն ու շահերը և հակառակորդի հետ բանակցություններ վարել ոչ պարտվածի դիրքից կամ կեցվածքով։

Ուստի կոչ եմ անում մեր պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիներին, համախոհներին՝ այսօր՝ ժամը 16․00, գալ Ազատության հրապարակ՝ հիշելով՝ ինչպես 1988 թվականին այնտեղ ալիք տվեց, զարթոնք ապրեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, և համայն հայության սիրտն էր բաբախում․ այնտեղից է սկսվել մեր նորագույն պատմության հերոսական հաղթանակների դժվարին ուղին, և այսօր մենք նորից հավաքվում ենք այնտեղ՝ հանուն ուժեղ Հայաստանի կերտման, հավատալով մեր ուժերին։

Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում՝ ես չեմ կարող դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող զարգացումներին: Ինձ համար քաղաքական գործընթացներին մասնակցելը ինքնանպատակ չէ, այլ մեր պետականության ամրապնդմանը ծառայելու, Հայկական բանակին ամուր թիկունք ապահովելու ևս մեկ հնարավորություն: Եվ ինչպես նախկինում, այնպես էլ իմ հետագա գործունեության ընթացքում մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականների, ուսանողների, սահմանին ապրող, իրենց հողին ամուր կառչած մեր ազնիվ քաղաքացիների կողքին:

Սիրելի՛ հայրենակիցներ

Ուզում եմ այսօր հպարտ տեսնել ձեզ։ Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, Արցախյան ազատամարտի քաջ մարտիկներին, մեր արհեստավարժ, պատվախնդիր զինծառայողներին, մեր պայքարող, արարող ժողովրդին։

Եվ խոնարհվում եմ այն հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին: Նրանք այսօր էլ մեր շարքում են:
Նրանց հավերժ փա՛ռք ու պատիվ։»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное