Սպորտը՝ հանուն հայրենիքի
BlogosphereԱրմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մի քանի օր է մտածում եմ գրել թե՞ չգրել այս մասին: 4 օր առաջ ադրբեջանից 3 ռազմագերի վերադարձան Հայաստան, որոնց թվում ձյուդոիստ 19-ամյա Ռոբերտ Վարադյանը: Օրեր շարունակ ընկերներս՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, Արթուր Ոսկանյանը, Յուրի Խաչատրյանը և այլ ընկերներ դիմեցին համաշխարհային ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերին՝ անձնական բոլոր կապերը օգտագործելու խնդրանքով՝ հանուն Ռոբերտի հայրենիք վերադառնալու:
Արդյունքն ունեցանք: Առանց գովազդների, առանց մեծ-մեծ խոսքերի: Ամեն դեպքում հակառակ գնալով ընկերներիս համեստությանը՝ որոշեցի գրել այս մասին:
Շնորհակալ եմ մեր մեծ ձյուդոյի ընտանիքին: Հպարտ եմ,որ ձյուդոյի մեծ ընտանիքի մասնիկն եմ: Հպարտ եմ նման ընկերներ ունենալու համար»:
Սպորտը՝ հանուն հայրենիքի Մի քանի օր է մտածում եմ գրել թե՞ չգրել այս մասին: 4 օր առաջ ադրբեջանից 3 ռազմագերի վերադարձան...
Опубликовано Armen Mkrtchyan Воскресенье, 9 мая 2021 г.