Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна 

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Блогосфера

«Հենակետ»-ը գրում է․ 

Շաբաթվա սկզբին մամուլում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Արցախի Մարտունի քաղաքում գտնվող Նժդեհի արձանը ադրբեջանական կողմի պահանջով և ռուսական խաղաղապահների միջնորդությամբ փորձում են ապամոնտաժել։ Լուրեր էին տարածվում նաև, թե հայկական կողմից բանակցությունները վարում է ԱՀ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով առաջարկել էր մարտունեցիներին, որպեսզի արձանը հանեն։ Մարտունու քաղաքապետարանից հաստատել են լուրը, որ Վ․ Բալասանյանը գտնվել է Մարտունի քաղաքում , սակայն նշել են, որ ԱԱԽ քարտուղարը այցելել է Մարտունի, որպեսզի տեղում ծանոթանա բնակարանաշինության և անվտանգային ոլորտին առնչվող մի շարք հարցերի կատարման ընթացքին։

Թեմայի վերաբերյալ Վ․Բալասանյանը հայտարարել է , որ իրականությունից հեռու է համարում այն լուրերը, թե իբր ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը։

Նշենք, որ համացանցում տարածվում էր նաև լուսանկար, որտեղ Նժդեհի արձանի վրա փակցված էր «արձանը վերցնողին կխփենք» գրությունը։

Շաբաթվա ընթացքում համացանցում տեսանյութեր և լուսանկարներ էին տարածվում, որոնցում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները Շուշիում լայնածավալ շինարարություն սկսել և ոչնչացնում են հայկական հոգևոր, մշակութային և ճարտարապետական ժառանգությունը։

Թեմային անդրադարձել է ԱՀ ՄԻՊ ղեկավար Գեղամ Ստեփանյանը, և դատապարտել հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելու ադրբեջանական ձեռագիրը։

Հայտարարություն է տարածվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի կողմից , որում նշվում է, թե Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։

ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցով կապ է հաստատել ՌԴ գործընկերների հետ և շեշտել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում պատրաստակամություն էր հայտնել պաշտպանել հայկական կրոնական ժառանգությունը։

Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Կարմիր շուկա համայնքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները։Համայնքի ղեկավարը ընդգծել է , որ գործընթացը սկսվել է 2019 թվականին և բազմաբնակարան շենքերը շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ մայիսի 3-ին հայտարարել է , որ Արցախում ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք, 632,3 կմ ճանապարհ, 1 733 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթունավտանգ առարկա։

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Ա․ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։

ԱՀ նախագահը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք:

Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Մեկ այլ հրամանագրով Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար։

ԱՀ նախագահը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Հարությունյանի «ֆեսյբուքի»-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ վերջինս որպես վկա, հարցաքննվել է ԱՀ դատախազության քննիչների կողմից: Ա․ Հարությունյանը հարցաքնվել է ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) հարուցված քրեական գործի շրջանակներում։

ԱՀ դատախազությունից էլ տեղեկացրել են, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրգործով հարցաքննվել է 28 պատգամավոր։

Դատախազության մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ 2021թ. մարտի լույս 29-ի գիշերը, զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ, Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ, չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ:

Մայիսի 4-ին՝ ԱՀ պետհամալսարանում, «Արցախի ներկան և ապագան» խորագրով հանդիպումների շրջանակում ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ, որտեղ հայտարարել է , որ ՌԴ ներկայությունն Արցախում բացառում է նոր պատերազմի արկածախնդրությունը ։

ԱՀ ԱԳՆ ղեկավարը մայիսի 5-ին նամակներ է հղել ՄԱԿ ԳՔ Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ մայիսի 2-ին, անդրադառնալով ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի թվիթերյան գրառմանը, ըստ որի, հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ ՝ ընգծել էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել։

Նշենք , որ «ուղղահայաց» բառը բուռն քննարկման առարկա դարձավ մամուլում և սոցցանցերում, որից հետո պաշտոնական հայտարարության մեջից այդ բառը հանվեց։
Փորձագետների շրջանում քննարկման առարկա էր դարձել նաև ԱԺ նախագահի հայտարարության մեջ տեղ գտած այն միտքը, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։ Փորձագետները հիմնականում նշում էին, որ ԱՀ ԱԺ նախագահը ադպիսով հաստատում է, որ ՀՀ-ն այլևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը։

Թեմայի վերաբերյալ խոսել է նաև ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը,ում խոսքերով ՝ քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, անհնարին է Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելը։

ԱՀ ԱԳՆ-ն մայիսի 4-ին հայտարարել է , որ բարձր են գնահատում ԵԽ 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտարարել է , որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերջի օրերին շուրջ 110 հազար մարդ է տեղահանվել Արցախից, իսկ հետպատերազմյան շրջանում ՝ 39 հազար մարդ։ Խոսելով պատերազմի հետևանքով կրած տնտեսական վնասների մասին՝ վերջինս նշել է , որ Արցախի ՀՆԱ-ն 2019 թվականին կազմել է ավելի քան 342 միլիարդ դրամ, 2020-ին՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ՀՆԱ-ն նվազել է 22,4 տոկոսով՝ կազմելով 270 մլրդ 900 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի համար կանխատեսվում է 224 մլրդ 5 մլն դրամ, որը շուրջ 35 տոկոսով ցածր է 2019 թվականի ցուցանիշից։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում ընթանում է նոր կորոնավիրուսային (COVID-19)-ի դեմ վարակը կանխարգելող ռուսական «Sputnik V»-ի պատվաստանյութով պատվաստման գործընթացը։ Ռուս խաղաղապահներն Արցախին տրամադրել են 15000 դեղաչափ պատվաստանյութ, որով կպատվաստվեն 7500 քաղաքացի:

ԼՂ հակամարտության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 6-ին տարածել են հայտարարություն, որում կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:

ՀՀ ԱԳՆ պաշտոնակատար Արա Այվազյանն ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, վերջինիս մայիսի 6-ին ՀՀ կատարած այցի ժամանակ անդրադարձել են Արցախում առկա հումանիտար խնդիրներին:

Նույն օրը, Լավրովը հանդիպել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով։

ՌԴ ԱԳՆ ի հետ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ ԼՂ պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման գործընթացի մաս:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի հեղինակավոր անդամ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը` Հանձնախմբի ղեկավարներին ուղղված նամակում կոչ է արել առնվազն 50 մլն դոլար հատկացնել Արցախի ժողովրդին՝ սննդի, ենթակառուցվածքների, բնակարանային ու բժշկական կարիքների համար:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը մայիսի 7-ին հոդված էր հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին: Ըստ պարբերականի, ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը ռազմագերիներին ազատ արձակելու համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Правительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMSАрмения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфереВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 25 АПРЕЛЯВажный шаг на пути к достижению прочного и достойного мирного соглашения: Госдеп США о делимитации границАрмении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали марш
Самое популярное