Արագածոտնի մարզում Ford Transit-ը բախվել է կայանված Nissan X-Trail-ին. կան վիրավորներ Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է Նոր կադրեր` Հայկ Սարգսյանի հարսանիքից (տեսանյութ) Հրապարակվել են Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողներից մեկի ձերբակալման կադրերը (տեսանյութ, լուսանկար) Այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը ՄԻՊ-ին ահազանգեր են ստացվել, որ ադրբեջանական ԶՈՒ-երը Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են նաև հուլիսի 24-ին Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարարին Ռուսաստանում քրեական հետախուզման պետի հայազգի տեղակալի սպանության գործով ձերբակալված կա Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր (լուսանկար) Արարատ Գրիգորյանը շարունակում է նախկինների «լավագույն ավանդույթները» 

Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ․ Քոչարյանի ծրագրային ելույթը նոր դաշինքի մեկնարկին

Քաղաքական

Այսօր մենք ներկայացնում ենք դաշինքի ձեւավորում եւ ելույթը կկառուցեմ ավելի շատ հարցեր եւ պատասխաններ տարբերակով՝ պարզաբանելու համար, թե ինչու է ձեւավորվում հենց այս դաշինքը հենց այս ֆորմատով: Այս մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Ստորեւ ններկայացնում ենք նրա ելույթը.

«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջեւ եւ դրանք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Երկիրը ունի կառավարման եւ տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնհայտ է նաեւ ինքնության ճգնաժամը: Պետք են ուժեր, մարդիկ , որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար: Ինչու ես. Ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ  ու գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում: Ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում: Ինչպես տեսնում եք, ներկա վտանգները եւ կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են: Ինչու ՀՅԴ, որովհետեւ սա այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատեւ համագործակցության փորձ: ՀՅԴ-ն եղել է կառավարության անդամ իմ կառավարության ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձեւավորված չէր: Փորձնմ արդյունավետ է, արդյունքները կան եւ բոլորդ դրանք ականատեսն եք եղել: Ինչու «Վերածնվող Հայաստանը», որը ծնվել է Սյունիքում եւ հիմա տարածվում է ՀՀ-ով մեկ: Որովհետեւ Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մնալո՞ւ ենք գործոն այս տարածաշրջանում, թե դառնալու ենք կցորդ: Այստեղ վտանգները լուրջ  են եւ կարծում եմ՝ Սյունիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում:

Ինչու պետք է այս իշխանությունը հեռանա. Այս իշխանությունը մեր պարտության խորհրդանիշն է, մեր պարտության դեմքը, ձայնը: Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չենք կարող կառուցել այդ ապագան: Հնարավոր չէ առաջ գնալ նման քնիք ժողոբվրդի ճակատին ունենալով, դա ուղղակի անհնար է:

Այս իշխանությունը մեղավոր է 5 հազար զոհերի 11 հազար վիրավորների համար, եւ 35 հազար անօթեւան մնացած մեր հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, տառապանք, եւ ավերում է այն, ինչին դիպչում է:

Հաջորդը. Դավաճանության եւ Արցախի վաճառքի կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան մնա իշխանության այս մարդիկ: Միայն իշխանափոխությոեւնից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարեւոր հարցերի:

Հաջորդը, այս իշխանությունը հետեւողականորեն քանդում է երկրի տնտեսությունը: Խոստացել են թռիչքաձեւ աճ, ապահովել են թռիչքաձեւ անկում: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, աճել է արտաքին պարտքը ավելի քան 2 մլրդ դոլարով: Ներդրումները գրեթե զրոյացել են: Ըստ էության, այս իշխանության օրոք այս 3 տարում աճել է միայն աղքատությունը եւ գերեզմանների քանակը: Սա է կարելի գրանցել որպես արդյունք այս իշխանության համար: Իրեն քչեն կատարել ոչ մի նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել:

Ինչ ենք մենք մտադիր անել՝ գալով իշխանության: Առաջին հերթին պետք է գնահատել երկրին հասցրած վնասի ծավալը բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, իրավական համակարգ, կրթություն, գիտություն եւ այլն: Դա անհրաժեշտ է հետագա քայլերը պլանավորելու համար: Անհրաժեշտ է անցնել հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության եւ պետըական կառավարման հետագա դեգրադացիան: Պետք է կանգնենցնեք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկն ու կանխատեսելիությունը: Մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում:

Սկզբունքորեն կարեւոր է, որ ժողովուրդն անմիջապես փոփոխությունները երկրում, ու ժողովուրդը դա զգալու է: Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը եւ սերը երկրի նկատմամբ:

Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի  կոնցեպտը, նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի: Առաջնային խնդիր է  դառնալու տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի: Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ ի վիճակի ենք դա կրկնել: Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, ասֆալտին փռելու տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Մենք ունենալու ենք նոր գիտելիքահենք տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն: Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը:

Հաջորդը, պետական ապարատի մաքրության եւ արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը, ոչ թե այն լոզունգները, որոնք այսօր են հնչեցվում, այլ կոնկրետ աշխատանք: Սուտը բացառվելու է պետական համակարգում: Մենք դարձել ենք ստի աշխարհ, պետք է սկսենք այդ սուտը վերացնելուց:

Այսպիսին է մեր առաջնահերթությունների ոչ ամբողջական ցանկը: Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել: Ես միշտ հավատացել եմ մեր ժողովրդի աշխատասիրությանն ու ձեռներեցությանը: Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ: մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը, ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու տնտեձսական զարգացումը եւ երկրի զարգացումը: Այո, ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց ոչ ոք մեր փոխարեն չի անելու այն գործը, որ պետք է անենք մենք: Մեզ հետ են լինելու, մեզ ձեռք են մեկնելու, բայց մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի, մենք ենք կառուցելու այն ամենը, ինչի մասին նշեցի իմ ելույթում: Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն եւ բարգավաճում: Վստահ եղեք ամեն ինչ լավ է լինելու: Շնորհակալություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուտելու ընթացքում կարելի՞ է ջուր խմել, թե՞ ոչ Սիրիայում երկու թուրք զինվոր է սպանվել, ևս երկուսը` վիրավորվել Հայկ Սարգսյանի ու կնոջ շքեղ լուսանկարը Ռուս խաղաղապահներն առաջին անգամ օգություն են տրամադրել Արցախում հաշմանդամություն ունեցող անձանց․ ՌԴ ՊՆ Ահա այսպիսի տեսք պետք է ունենային պարեկային ավտոմոբիլները. Դանիել Իոաննիսյան «Թող Աստծո օրհնությունը մշտապես քեզ հետ լինի, իմ Միլա»․ Սիլվա Հակոբյանը կիսվել է դստեր մկրտության լուսանկարով Արագածոտնի մարզում Ford Transit-ը բախվել է կայանված Nissan X-Trail-ին. կան վիրավորներ«Սեքսուալ». Ժաննա Բուտուլյանի ծովափնյա լուսանկարը«Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսին մասնակցելու ենք «էթնոթեք» կոնցեպտով` հնի ու նորի հետաքրքիր համադրությամբ. Վահան Քերոբյան Բազմամարդ ցույցեր` Փարիզում. ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ) Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի առավելագույն աճ է գրանցվելՎիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է Իրանի պանթյուրքիստները բողոքի ակցիա են կազմակերպել (տեսանյութ)Նոր կադրեր` Հայկ Սարգսյանի հարսանիքից (տեսանյութ)Հրապարակվել են Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողներից մեկի ձերբակալման կադրերը (տեսանյութ, լուսանկար)«Հիասքանչ»․ Նունե Եսայանի ծովափնյա լուսանկարը Այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը ՄԻՊ-ին ահազանգեր են ստացվել, որ ադրբեջանական ԶՈՒ-երը Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են նաև հուլիսի 24-ին Բրիթնի Սփիրսը որպես բողոքի նշան մերկացրել է կուրծքը (լուսանկար)Նախօրեին անհանգիստ ողջ գիշեր մի բանի մասին եմ մտածել․ Արման Բաբաջանյան Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարարին Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի Սեքսապաթոլոգների 7 խորհուրդ, թե ինչպես կատարելագործել տեխնիկան անկողնումՌուսաստանում քրեական հետախուզման պետի հայազգի տեղակալի սպանության գործով ձերբակալված կա Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր (լուսանկար) Արարատ Գրիգորյանը շարունակում է նախկինների «լավագույն ավանդույթները»Սիրելի ուսուցիչներ, առաջիկայում մի հետազոտություն ենք իրականացնելու. ԿԳՄՍ փոխնախարար Սրբուկը գայթակղիչ ֆոտոշարք է հրապարակել Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Շուլիի հարսանիքն էՄենենդեսը Թուրքիայի կողմից վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման մասին հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին Առաջին կադրերը՝ Հայկ Սարգսյանի և հայտնի գործարարի թոռնուհու հարսանիքիցՄեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը. Նաիրա Զոհրաբյանը իրավապաշտպան ՀԿ է հիմնելԳոհար Ավետիսյանն իրականացրել է ավագ եղբոր երազանքը (լուսանկարներ)Ստեփանակերտում նորակառույց թաղամասի շինհրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելՎիկա Մարտիրոսյանն ու ամուսինը մկրտել են իրենց որդուն (լուսանկար)Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾՀամացանցում է հայտնվել Ռուսլան Աբովյանի սպանության կադրերը. կասկածյալը Չեչնիայի քաղաքացի է (տեսանյութ)Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի հատուկ բանագնաց Դիոնին Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթինՆիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի առաջին նիստը (տեսանյութ) Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան. «Առավոտ» Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դինԱնահիտ Ավանեսյանը ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ խոսել է պատվաստումների մասին Գորիսի կրակոցների գործով իրավապահները ծեծի են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի տան պահակին. Armlur.am (տեսանյութ)Տոկիո 2020․ Արթուր Դավթյանը եզրափակչի ուղեգիր է նվաճելՄեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 947 նոր դեպքՈստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Ամենադիտված