Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է. ՈՒՂԻՂ
ՏեսանյութերՀայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չընտրվեց այդ պաշտոնում: Եթե այսօր եւս միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, ապա խորհրդարանը ցրվում է եւ նշանակվում են արտահերթ ընտրություններ: