Մադրիդի «Ռեալը» ոչ ոքի խաղաց «Սևիլիայի» հետ ու բաց թողեց աղյուսակը գլխավորելու հնարավորությունը
SportՖուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ:
«Ռեալի» խաղադաշտում հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Հյուրերի կազմից գոլերի հեղինակ դարձան Ֆերնանդոն և Իվան Ռակիտիչը՝ տուգանայինից: Մադրիդցիների դարպասը գրավեց Մարկո Ասենսիոն, իսկ «Սևիլիայի» խաղացող Դիեգո Կառլոսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
«Ռեալը», 75 միավորով, միավորներ կորցնելով՝ բաց թողեց «Ատլետիկոյին» (77) շրջանցելու և Պրեմիերի մրցաշարային աղյուսակը գլխավորելու հնարավորությունը: Մադրիդը երկրորդ տեղում է՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Բարսելոնայից» (75): «Սևիլիան», 71 միավորով, չորրորդն է: