Իտալիայի առաջնության խաղում «Միլանը» հաղթեց «Յուվենտուսին»
Sport«Միլանի» ֆուտբոլիստները հաղթեցին «Յուվենտուսին» Իտալիայի առաջնության 35-րդ տուրի խաղում: Թուրինում կայացած հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ «Միլանի»: Գոլերը խփեցին Բրայմ Դիասը, Անտե Ռեբիչը և Ֆիկայո Տոմորին: «Միլանը» վաստակեց 72 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ միավորների հավասարմամբ՝ «Ատալանտային» անցնելով: «Յուվենտուսը», 69 միավորով, հինգերորդ տեղում է: