«Յուվենտուսը» որոշում է կայացրել հեռացնել Պիրլոյին
SportԹուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել հեռացնել գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյին։ Դա կարող է տեղի ունենալ այս շաբաթ, հայտնում է calciomercato-ն:
«Յուվենտուսը» կիրակի օրը սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին» 0:3 հաշվով Իտալիայի առաջնության 35-րդ տուրի խաղում: Թուրինյան թիմը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների լիգայում չհայտնվելու ռիսկի տակ է: Ինչպես նշում է Football Italia-ն՝ Sky Sport Italia-ին հղումով, երկուշաբթի օրը ակումբը քննարկել է Պիրլոյի պաշտոնավարելու հնարավորությունը մինչև մրցաշրջանի ավարտը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ չորեքշաբթի «Սասուոլոյի» հետ արտագնա խաղում Պիրլոյին կարող է փոխարինել նրա օգնական Իգոր Թուդորը: