1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
ՀասարակությունՄայիսի 10-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները: