Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ
ПолитическиеԱզգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժող Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է: Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը «կողմ» և «դեմ» քվեարկեցին մեկական պատգամավորներ, 76 պատգամավոր քվեարկեց «ձեռնպահ»:
Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 67 «կողմ» ձայն:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: