«Հրապարակ» Փաշինյանը պաշտոններ կառաջարկի՞ իր հետ համերաշխ ուժերին Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ» Աջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է «Հրապարակ». Զորքն առաջնագծից դուրս կբերեն «Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջեւանի քաղաքապետ է համարում «Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ «Իրավունք»․ Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի. Սամվել Բաբայան «Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը Արմավիրի մարզում ВАЗ 2115-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ 

«Իմ քայլը», անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է. Փաշինյան

Քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին։

Ներկայացնում ենք ելույթի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեքստը։

«Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ:

Ես ուզում եմ մի արձանագրում անել: Վերջին մեկ ամսվա ընթացքում ես այս ամբիոնից շատ երկար, ըստ էության, ժամերով խոսել եմ Ղարաբաղի հարցի գործընթացից՝ բովանդակային առումով, խոսել եմ պատերազմից և դրա կարևոր հանգամանքներից՝ բովանդակային առումով և խոսել եմ վերջին երեք տարիներին Հայաստանում  տեղի ունեցած փոփոխություններից ու բարեփոխումներից՝ բովանդակային առումով: Եվ ես արձանագրում եմ, որ այդ բովանդակային բարձրաձայնումներից ու արձանագրումներից հետո մեր ընդդիմախոսները որևէ բովանդակային հակադարձում չեն ունեցել։ Սա շատ կարևոր արձանագրում է, և սա ես չափազանց կարևոր եմ համարում:

Բայց ուզում եմ 2 հանգամանքի, այնուամենայնիվ, անդրադառնալ, քիչ առաջ այս ամբիոնից հնչած հետևյալ շեշտադրմանը՝ ինչքանո՞վ ենք մենք եղել սկզբունքային, և ինչպե՞ս է, որ մենք ընդդիմություն եղած ժամանակ մի բան էինք ասում, իշխանություն եղած ժամանակ բոլորովին այլ բան էինք ասում:

«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում կարևորագույն կետերից մեկը եղել է 20 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը:

Ես, ճիշտն ասած, չհասցրեցի նայեմ, թե մեր գործընկերներն այդ փոփոխությանը ինչպես են քվեարկել՝ կո՞ղմ են քվեարկել, թե՞ դեմ: Դեմ են քվեարկել: «Ելք» դաշինքի կարևորագույն դրույթներից մեկը եղել է համամասնական ընտրակարգի, այսինքն՝ քաղաքական ընտրությունների անցնելը: Եվ ես հիշում եմ, որ այն ժամանակ, երբ վերջերս խորհրդարանում քննարկվում էր համամասնական ընտրակարգի անցնելու տրամաբանությունը, և մեր հարգելի գործընկերները ցույց էին տալիս իրենց սկզբունքայնությունը, ինչպես համացանցում հայտնվեցին հայտնի ելույթների հայտնի կտորներ, որտեղ մարդիկ ավելի սկզբունքային էին կամ, ավելի ճիշտ, լրիվ հակառակն էին ասում: Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել:

Բայց կարծում եմ՝ այս 2 օրինակը բավարար է ցույց տալու համար այն, ինչի մասին խոսվում է: Ինչքանո՞վ ենք մենք սկզբունքային եղել: Ես մի բան կարող եմ ասել. մենք միշտ չէ, որ գնացել ենք մեր քաղաքական շահի հետևից: Սա ճշմարտություն է: Բայց մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից: Հեղափոխությունից առաջ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, և վենդենտաներ չեն եղել: Այո, մենք խոսել ենք արդարության և արդարադատության մասին և, էլի եմ ասում, «վենդենտաներ չեն լինելու» մենք խոստացել ենք այն պայմաններում, երբ, այո, ունեինք անսահմանափակ իշխանություն՝ ժողովրդի կողմից տրված:

Մենք խոստացել ենք, որ կադրային ջարդ չի լինելու, և մենք խոստացել ենք, որ բոլորն ունենալու են նոր Հայաստանը կառուցելուն մասնակցելու իրենց հնարավորությունը: Հիմա մեր երեսով են տալիս Օսիպյանին, ինչի՞ միայն Օսիպյանին, էլի մարդկանց կարող են տալ երեսով: Բայց ես հենց այս ֆոնին ուզում եմ ընդգծել այն, ինչ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ։ 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը, անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է և կատարել է իր ամենամեծ առաքելությունը՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին:

Այս դահլիճում՝ դահլիճի այս հատվածում (ձախ) նստած մարդիկ իրար հետ կապված չեն ո՜չ բիզնես, ո՜չ ինչ-որ այլ ստվերային կապերով: Այս մարդկանց իրար հետ կապել են միայն արժեքները և միայն սկզբունքները: Եվ կային մարդիկ, ովքեր, օրինակ, համոզված էին՝ նոյեմբերին, հոկտեմբերին և նույնիսկ սեպտեմբերին, այդպես արդեն խոսվում էր, որ պետք լինի, չգիտեմ, 5 մլն, 10 մլն, 50 մլն դոլար կդնեն և «Իմ քայլը» խմբակցությունից 20, 23 հոգի, հազար ներողություն այդ արտահայտության համար, կգնեն: Չգիտեմ՝ որտեղ են դրել, բայց մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ, և մենք տեսանք և կտեսնենք, թե նրանք, ովքեր ազգի, ժողովրդի, սահմանների, ծննդավայրի մտահոգություններով մտահոգված հեռանում էին, տեսնենք, թե ուր կհասնեն: Ես կարծում եմ, որ նրանք հասել են արդեն:

Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել «Իմ քայլը» խմբակցությանը, որովհետև, չգիտեմ, Օսիպյաններ, Պողոսյաններ, էլ ինչեր, կարող եմ բարձրաձայնել, բայց «Իմ քայլը» խմբակցությունն ապացուցեց, որ արժեքների և սկզբունքների մասին խոսակցությունն ուղղակի կենաց և վերնագիր չէ, այլ մի բան է, որը կա, գոյություն ունի 21-րդ դարի Հայաստանում: Եվ այս փաստն է, որ պիտի մեր ժողովրդին, մեր հանրությանը հպարտության առիթ և տեղիք տա:

Եկեք նայենք մեր խորհրդարանական պատմությանը: Մենք անցել ենք 1998 թվականի փորձություն, 1999 թվականի փորձություն, և եղել են խմբակցություններ, որտեղ թվում է թե հավաքվել են մարդիկ, ովքեր ամենածանր փորձություններով են անցած եղել, բայց նրանք այս փորձությանը չեն դիմացել: Ամենադաժան փորձությանը դիմացել են այն մարդիկ, ում հենց դա չի ներվում։ Ձեզ, մեզ դա չի ներվում, որովհետև մարդիկ չեն հասկանում՝ ինչպե՞ս կարելի է չծախվել այն ժամանակ, երբ բորսայում ամենամեծ և ամենաբարձր գներն են: Հենց դա չի ձեզ ներվում, մեզ ներվում, ուրիշ որևէ բան չմտածեք: Ինչպե՞ս կարելի է չծախվել, չէ՞ որ միլիոններ են:

Եվ այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, ժողովրդի ամենամեծ հաղթանակն է, արժեքների ամենամեծ հաղթանակն է, բարոյականության ամենամեծ հաղթանակն է, Հայաստանի Հանրապետության ամենամեծ հաղթանակն է և ապագայի ամենամեծ հաղթանակն է: Եվ կրկին իմ շնորհակալության խոսքերը «Իմ քայլը» խմբակցությանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից:

Շնորհակալ եմ։ Եվ որևէ մեծը չկասկածի, որ ապագա կա, կա ապագա:

Շնորհակալ եմ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ» Փաշինյանը պաշտոններ կառաջարկի՞ իր հետ համերաշխ ուժերինԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Աջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Հրապարակ». Զորքն առաջնագծից դուրս կբերեն«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջեւանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ«Իրավունք»․ Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի. Սամվել Բաբայան«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահըԵրեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ (տեսանյութ)Արմավիրի մարզում ВАЗ 2115-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին. կան վիրավորներՄեր երկիրը ցավալիորեն դարձել է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման ասպարեզ. ՈսկանյանԱրմեն Չարչյանի կալանավորման միջնորդության քննության գործով դատական որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին. փաստաբան Մենք քաջ հասկանում ենք, որ այս ծանր պարտավորությունը, որ դրվել է մեր ուսերին, պահանջում է տքնաջան աշխատանք. Պապիկյան«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին «Քաղաքապետարանը՝ ոստիկանության օգնությամբ ջարդ ու փշուր է անում մարդկանց սեփականությունը». փաստաբան (տեսանյութ) Լևոն Արոնյանն աշխարհի Գավաթում կներկայացնի Հայաստանը «Պարգևատրում` 65.875.444 դրամ». ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում ծախսերի մասին տեղեկատվություն է ներկայացրել Եկեղեցականների հետ պիտի հրատապ բացատրական զրույց անցկացվի. ՔՊ խոսնակ Վանաձորի 23/47 տեղամասում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ. Արթուր ՂազինյանՀայաստանը առերեսվելու է մի քանի լուրջ մարտահրավերների. Վարդան Օսկանյան. Civinet.am Ռյազանում զույգը սեքսով է զբաղվել լողափին (տեսանյութ)Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների երկրորդ համաժողովին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ Լուկաշենկոն շնորհավորել է ՓաշինյանինՀոսանքազրկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա. Դանիել Իոաննիսյան Սա ուղղորդում չէ, ընտրությունից հետո որևէ արձագանք, ռեպրեսիա չի լինելու․ Արմեն Չարչյան․ Tert.am (տեսանյութ) Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալԸնտրողն ահազանգում է` քվեարկությանը մասնակցել է, բայց հրապարակված ընտրացուցակում իր ստորագրությունը բացակայում է Հայտնի է դարձել Սվետլանա Լոբոդայի և հայ օլիգարխի սիրավեպի մասին (լուսանկար)ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան Հորդորում ենք ներկա իշխանությանը ձգտել հասնելու գործուն ժողովրդավարության նշաձողերին. ՀԲԸՄ-ն շնորհավորել է Փաշինյանին Ողբերգական ավտովթար` Արարատի մարզում. 16-ամյա տղան մահացել է. 13-ամյա տղայի կյանքի համար բժիշկները պայքարում ենԱրթուր Դանիելյանը լքում է քաղաքականությունըՆիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ ՔոչարյանինԱրայիկ Հարությունյանը հանդիպում է Ադրբեջանի ԱԱԾ-ի պետի հետ և գաղտնի քննարկումներ ունենում. արցախցի Հիմարություն է կարծել՝ հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, կառչած եմ աթոռից. Արայիկ Հարությունյան Հինավուրց քաղաքակրթության օրրան այս  երկիրը օխլոկրատիան չի կործանի. Քաջարանի քաղաքապետԱլբերտի ու Էրիկի միջեւ բարեկամական կապը չբացահայտելու համար լռում էի. Արտակ ՀովհաննիսյանԿարին Տոնոյանը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իրականում հայ ժողովրդի փոքրամասնությունն է միայն քվեարկել Նիկոլի ոչ ու փուչ կուսակցության օգտին. Արմեն ԱյվազյանՀաղորդավարուհին ուղիղ եթերում ներկայացել է առանց ներքնազգեստի (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռանում (տեսանյութ) Վերաքննիչ վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացրել Ի՞նչ է թաքցնում Անահիտ Ավանեսյանը. միլիոնավոր դոլարների օժանդակության հետքերովՀայկ Չոբանյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել Ինժեներական քաղաքի ծրագրինԼոռվա մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետինՖրանսիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի ԱԳՆ 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա «Լիովին սխալ է մեկնաբանվել իմ այցը ՔՊ գրասենյակ». Արայիկ Հարությունյանի ելույթն իր հրաժարականը պահանջող քաղաքացիների առջևՆիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից. Արմեն Աշոտյան
Ամենադիտված