Ինքնախաբեությամբ ապագա չեն ստեղծում. Սենոր Հասրաթյան
БлогосфераԻնքնախաբեությամբ ապագա չեն ստեղծում: Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«2018-ին հայ ժողովրդի կատարած ընտրության արդյունքում մենք ունեցանք երկիրը կառավարելու մանդատ ստացած ուժերի հետևյալ դասավորությունը՝
- Հայրենիքը հազարավոր զոհերի ու գերիների կյանքի գնով խայտառակ պարտության հասցրած և իրենց «առաջնորդին» հոտնկայս ծափահարող իշխող մեծամասնություն.
- և... անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում անհրաժեշտ սկզբունքայնություն դրսևորելու անընդունակ խորհրդարանական փոքրամասնություն...
...Սա դարձավ «արդարամիտ» ու «հեղափոխական» ժողովրդի կողմից «նախկիններից» ազատագրված և «նորը կառուցած Հայաստանը...
...Այսքանից հետո, եթե հայը չի ուզում, որ այդ ամենը շարունակվի, ապա պարտավոր է հավատալ ու գնալ մտածելով Երկիր կառուցող ուժերի, այլ ոչ երբեք խաբեությամբ ու մանիպուլյացիաներով Հայրենիքն աղետի հասցրած պատահականությունների հետևից...
Հ.գ.- Ինքնախաբեությամբ ապագա չեն ստեղծում...»,-գրել է Հասրաթյանը: