Երգի պրեմիերա. «ԴԵՏՔ»՝ «Գիշերը»
Ժամանց«ԴԵՏՔ» խումբը երկրպագուներին է ներկայացրել «Գիշերը» երգը, որը հասանելի է խմբի YouTube-ի պաշտոնական ալիքում:
Երգն ստեղծվել է Նաիրի Զարյանի համանուն բանաստեղծության մոտիվներով։ Երաժշտության հեղինակն ու գործիքավորողն է Արման Պետրոսյանը։ «ԴԵՏՔ» խմբի «Լույսը բացվելիս» ալբոմի ձայնագրման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Ավելի վաղ խմբի անդամները «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում գրել էին, որ ալբոմն ուշացել է շուրջ 7 ամիս։ «Ալբոմի ներկայացման օրը 2020 թվականի հոկտեմբերի 30-ն էր, սակայն պատերազմը եկավ ու իր հետ տարավ ամեն ինչ... Ամեն նպատակ, ամեն երազանք՝ ամեն մեկիս ու ամենքիս միասին։ Ապրել է պետք, գոնե փորձել, փորձել ստեղծագործել ու շարունակել հանուն Տիկոյի, հանուն տղերքի։ «Հերիք չի՝ ապրում ենք, մի հատ էլ երգ ենք գրում...»,-մեր պրոդյուսերն ասաց, և լռեցինք երկար... Վերադառնում ենք»,- նշել էին խմբի անդամները։