Կազանի դպրոցներից մեկում հրաձգության արդյունքում՝ ինը մարդ է զոհվել
РоссияԿազանի դպրոցներից մեկում հրաձգության արդյունքում՝ ինը մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են, РИА Новости- ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: «Ըստ նորացված տեղեկությունների՝ դպրոցում կրակոցների արդյունքում՝ ինը մարդ է մահացել», - ասում է աղբյուրը՝ հավելելով, որ ևս չորս մարդ վիրավորվել է։ Նրանք հոսպիտալացվել են: Ավելի վաղ հաղորդվել էր վեց աշակերտների և մեկ ուսուցչի մահվան և կրակոցները կազմակերպած դեռահասի ձերբակալման մասին: