Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

«Թավշյա» խորհրդարանի 3 տարիները. ի՞նչ սկանդալային օրենքներ է ընդունել «Իմ քայլը»

Аналитический

Երեկ իրավունքի ուժով ազատ արձակվեց ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանը: Դիտարկենք, թե գործունեության երեք տարիների ընթացքում այս խորհրդարանը ինչով է աչքի ընկել և հատկապես ինչով  է բարելավել հպարտ քաղաքացիների կյանքի որակը, մի բան, ինչի համար և տեղի ունեցավ հեղափոխությունը, որի արդյունքում էլ բազմաթիվ ՔՊ-ականներ ստացան պատգամավորի մանդատներ` երդվելով ծառայել քաղաքացիներին:

Իրականում 7-րդ գումարման ԱԺ-ն իր ընդունած օրենքների նախագծերով միայն և միայն խորացրել է այդ հպարտ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը` դրանով չբավարարվելով` զգալի հարված է հասցրել նաև մեր ազգային արժեհամակարգին:

Դիցուք՝ այս խորհրդարանն է ընդունել տխրահռչակ Լանզարոտեի կոնվենցիան, այս խորհրդարանն էր օրակարգ բերել ոչ պակաս տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան:

Այս խորհրդարանն էր, որ կողմ քվեարկեց բանկային գաղտնիքի մասին օրինագծին,այդիսով ուղղակիորեն խախտելով քաղաքացիների իրավունքները և մտնելով նրանց գրպանը:

Այս խորհրդարանն էր որ բարձրացրեց գույքահարկը

Այս խորհդարանն էր, որ ընդունեց ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքը:

«Իմ քայլի» ձայներով ընդունվեց ՍԴ դատավորներին «կաշառելու» սկանդալային օրենքը:

Այս խորհրդարանն էր, որ ընդունեց հակածխախոտային նախագիծը:

Այս խորհրդարանում էր քննարկվում  օրենքի նախագիծ, որով 14 տարեկանից սկսած երեխաները կկարողանան գնալ ու ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնել:

Այս խորհրդարանն էր, որ ընդունեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը

Այս խորհրդարանն էր, որ որոշեց լիցենզավորել տաքսիները, այդպիսով խլելով քաղաքացիներից օրվա հացը վաստակելու հնարավորությունը:

Այս խորհրդարանն էր սահմանել մեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված տիտանական պատժամիջոցներն ու տուգանքները:

Այս խորհրդարանն էր սահամնել տույժեր և տուգանքներ ռազմական դրության կանոնները խախտելու համար:

Այս խորհրդարանն էր, որ ընդունեց զրպարտանքի համար տուգանքի սահմանման օրինագիծը:

Այս խորհրդարանն էր բնապահպանական իրավախախտումների համար սահմանել 100 միլիոն դրամի տուգանք և մինչև 10 տարվա ազատազրկում:

Այս խորհրդարանն էր ընդունել այսպես կոչված` բալային համակարգը, որը էական հարված է հասցրել քաղաքացիների գրպանին:

Իշխանական պատգամավորների՝ մեծ աղմուկ բարձրացրած օրինագծերից մեկով առաջարկվում է խստացնել վիրավորանքի ու զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափը, մյուսով էլ` արգելել լրատվամիջոցներին հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում տալը, ինչը նշանակում է ուղղակի հարված քաղաքացիների խոսքի ազատությանը:

Այս խորհրդարանն էր, որ կողմ քվեարկեց հայ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրերից հանելուն միտված նախագծին:

Այս խորհրդարանը ներմուծեց առողջապահության ապահովագրման համակարգը, որը կրկին հավելյալ հարկային բեռ է քաղաքացիների համար:

Հայաստանի ճանապարհներով երթևեկող բեռնատար մեքենաները իրենց անցած ամեն կիլոմետրի համար պետք է վճարեն մինչև 50 դրամ նոր հարկ: Եթե մեքենան Հայաստանի տարածքով Իրանից մինչև Վրաստան գնա, ապա հարկը կկազմի գրեթե 30 հազար դրամ: Սա նույնպես այս խորհրդարանի շնորհքն է:


Վերջերս հայտնի դարձավ, որ ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, որը ենթադրում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով հսկողություն։ ՃՈ աշխատակիցները այդպես կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը, կտուգանեն։ 

Առանց թույլտվության հրավառություն կազմակերպելը նույնպես այսուհետ տուգանվելու է:

Մեկ համարանիշով երթևեկելը նույնպես տուգանվում է Նոր Հայաստանում: 

Աղբը այրելը կարող է քաղաքացու վրա մինչև 800 հազար նստել: 

Պահեստազորի այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցի զինվորական վարժանքներին, 20 հազար դրամի փոխարեն կտուգանվեն 30 հազար դրամով:

Հարկային օրենսգրքի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու արդյունքում թանկացել է ակցիազային հարկը և առաջին անհրաժեշտության ապրանքները: 

Առանց կատալիզատորի մեքենա վարողները նույնպես տուգանքի մատերիալ են դարձել: 

Ձմեռային անվադողեր չունենալու համար սահմանվել է 20 հազար դրամ տուգանք:

Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը նույն ԱԺ թեթե ձեռամբ այսուհետ առաջացնում է տուգանք` 30․000 – 50․000 դրամի չափով: Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելն առաջացնում է տուգանք` 50․000 – 60․000 դրամի չափով: Իսկ նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանք` 70․000 – 100․000 դրամի չափով: 

Եվ այս ամենը արվում է մի իշխանության կողմից, որը ժամանակին աղաղակում էր, որ ժողովրդի օդերը փակել չի կարելի, որ անհրաժեշտ է քաղաքացիների համար արժանապատիվ կեցության պայմաններ ապահովել: Ինչպես տեսնում ենք, քաղաքացիների սոցիալական բեռը թեթևացնելու կարգախոսներով և խոստումներով հեղափոխություն արած, իսկ այնուհետև ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն ձևավորած թիմը երեք տարիների ընթացքում բնավ էլ չի նպաստել քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի լավացմանը, հակառակը՝ ընդունված օրենքների առյուծի բաժինը իր մեջ պատժի որոշակի չափաբաժին է կրում` ենթադրելով տուգանքներ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное