Մեր ցավակցություններ ենք բերում Ռուսաստանի ողջ ժողովրդին. Գարեգին Բ
SocietyԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել՝ Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:
«Մեր ցավակցություններ ենք բերում Ռուսաստանի ողջ ժողովրդին Կազան քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի պատճառով զոհվել են աշակերտներ, ուսուցիչների և այլ ծառայողներ»,- ասված է ուղերձում։