Ի Տեր ննջեց Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը
SocietyՄայր Աթոռի տեղեկատվական համակարգից խորը ցավով տեղեկացնում են, որ մայիսի 10֊ին ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբաններից Հոգեշնորհ Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը աղոթում են Հայր Մամբրեի հոգու հանգստության և խաղաղության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։
Հոգեհանգստյան, վերջին օծման և հուղարկավորության մանրամասների մասին կծանուցվի լրացուցիչ։