Հարձակվողները բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ գործողությունների համար․ Նեթանյահու
МирՊաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ գործողությունների համար, նրանք կվճարեն կյանքով, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Մենք խորհրդակցություն ենք անցկացրել անվտանգության ուժերի մասնակցությամբ։ Մենք որոշեցինք, որ ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջիհադ»-ը բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ իրենց գործողությունների համար։ Ես ասում եմ ձեզ այսօր, նրանք կվճարեն իրենց սեփական կյանքով։ Մենք միասնական ենք արհամարհված թշնամու դեմ», – ասել է Նեթանյահուն երկրի քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում, որը հեռարձակվել է իսրայելական հեռուստաալիքներով: