Վերսկսվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարումը
Blogosphere«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել եւ կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:
Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- գրել է Կարապետյանը:
Մայիսի 12-ի վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ կանգառներում սպասում էին երթուղայինների և ավտոբուսների ժամանելուն: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ խնդիրը վառելիք մատակարարող ընկերության հետ է կապված, սակայն իրենք անում ենք ամեն ինչ խնդրին լուծում տալու համար: Կարապետյանը նաև նշել էր, որ խնդիրը մասամբ լուծվել է: Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել:
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Ընկերությանը...
Posted by Hakob Karapetyan on 2021 թ. մայիսի 12, չորեքշաբթի