Ես ոչ թե պաշտոն եմ ուզում, այլ մասնակցել և օգնել ժողովրդին. Արա Աբրահամյան (տեսանյութ)
ՔաղաքականԵս ուզում եմ մասնակցել ընտրություններին, որովհետև իմ խիղճը թույլ չի տալիս չմասնակցել: Բայց ուզում եմ լինել ոչ թե վարչապետ, այլ օգնել մի կուսակցության ղեկավարի, որը պատկերացնում է Հայաստանի իրավիճակը։ Կոչ եմ անում տասը միլիոն մարդկանց՝ գալ Հայաստան, մասնակցել ընտրություններին և քվերարկել: Այս մասին Արմավիրի մարզում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է որոշել մասնակցել ընտրություններին, երբ ունի երկքաղաքացիություն, ինչն էլ մեր Սահմանադրությամբ թույլ չի տալիս դառնալ պատգամավոր:
«Մենք պետք է միասնական և ուժեղ լինենք՝ ունենալով հզոր բանակ: Կարող ենք դա անել, բայց պատերազմից 6 ամիս է անցել, ով ի՞նչ է արել, թող այդ մասին խոսեն»,- ասաց Աբրահամյանը:
Աբրահամյանն ասաց, որ մասնակցելու է ընտրություններին և մինչև ամսի 17-ը կհայտարարի, թե որ կուսակցությամբ․ «Ես մասնակցում եմ ընտրություններին, բայց չեմ ուզում լինել վարչապետ։ Ես ոչ թե պաշտոն եմ ուզում, այլ մասնակցել և օգնել ժողովրդին։ 1.5 տարի հետո կտեսնեք՝ ինչ կփոխվի Հայաստանում»,- ասաց Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: