«Բարսելոնան» միավորներ կորցրեց Իսպանիայի առաջնության «Լևանտեի» դեմ խաղում
ՍպորտԻսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ոչ-ոքի խաղացին «Լևանտեի» հետ: Վալենսիայում կայացած հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: «Կապտանռնագույնների» կազմում գոլերը հեղինակեցին Լիոնել Մեսսին (25-րդ րոպեին), Պեդրին (34֊րդ րոպեին) և Ուսմանե Դեմբելեն (64֊րդ րոպեին): «Լևանտեի» կազմում գոլի հեղինակ դարձան Գոնսալո Մելերոն (57֊րդ րոպեին), Խոսե Լուիս Մորալեսը (59֊րդ րոպեին) և Սերխիո Լեոն (83֊րդ րոպեին):
«Բարսելոնան», իր վաստակած 76 միավորով, երկրորդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը Լա Լիգայում «Ատլետիկոն» է, որի հաշվին 77 միավոր է, երրորդը «Ռեալն» է՝ 75 միավորով: