Բուֆոնը մտադիր է միանալ «Բարսելոնային»
ՍպորտԻտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է տեղափոխվել իսպանական «Բարսելոնա», հայտնում է Footmercato-ն: Աղբյուրի համաձայն՝ 43-ամյա դարպասապահը, ով այս մրցաշրջանի ավարտին կհեռանա «Յուվենտուսից», կապի մեջ է եղել իսպանական ակումբի ներկայացուցիչների հետ և մտադիր է ավարտել կարիերան՝ խաղալով Իսպանիայի առաջնությունում: Նշվում է, որ Բուֆոնի հետ պայմանագիր կնքելու առավելություններից մեկը նրա ազատ գործակալի կարգավիճակն է, քանի որ կատալոնական ակումբը ֆինանսական դժվարություններ ունի: Բացի այդ՝ ակումբը քննարկում է երկրորդ դարպասապահ Նետոյին վաճառելու հնարավորությունը։ Հիմնական դարպասապահը գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենն է: Իր կարիերայի ընթացքում Բուֆոնը խաղացել է նաև ֆրանսիական «ՊՍԺ»-ում և իտալական «Պարմայում»: Նա Իտալիայի 10-ակի չեմպիոն է, 5֊ակի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի եռակի եզրափակիչ: Իտալիայի ազգային հավաքականի հետ միասին Բուֆոնը նվաճել է 2006 թվականի Աշխարհի գավաթը: