Համաճարակաբանը հայտնել է, թե երբ կորոնավիրուսը կդառնա սեզոնային հիվանդություն
ԱշխարհԿորոնավիրուսի նկատմամբ պատվաստումը 7-9 տարի սահմանափակումներից խուսափելու այլընտրանք է: «Համաճարակը կշարունակվի, համաճարակային գործընթացը կզարգանա, և սահմանափակիչ միջոցառումները, ուզենք թե չուզենք, պետք է պահպանվեն առնվազն 7 կամ նույնիսկ 9 տարի: Հետևաբար, այլընտրանքը հավերժական սթրեսի մեջ նման կյանքն է՝ հավերժ սահմանափակումներով, մինչև կձևավորվի հետպատվաստումային իմունիտետ», - ասել է ռուս փորձագետ, համաճարակաբան Գորելովը «Doctor» հեռուստաալիքի եթերում: Ըստ նրա՝ եթե պատվաստումների շեմը 60-70%֊ը հատի, վիրուսը կդառնա սեզոնային: