Պայքարում ենք Հայաստանի լինել-չլինելու համար. պատերազմենք, որ զորացնենք. Սերոբ Գասպարյան (տեսանյութ)
VideoՁեր աչքի առաջ կար հերոս, որն Արմավիրում էր ու ամեն անգամ սամանին կրակոցներ լսելիս հավաքում էր իր հովազներին ու շարժվում՝ պայքարելու արդարության համար: Այս մասին Արմավիրի մարզում ելույթ ունենալիս ասաց «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:
«Ժողովրդի մեջ ձևավորվել է ինչ-որ մեկի կողքին կանգնելու երևույթ։ Ես իմ հայրենիքի կողքին եմ, և, երբ Արա Աբրահամյանը խոսեց, թե ինչ կարող է անել հայրենիքի համար, ես որոշեցի, որ միասին կանգնենք հայրենիքի կողքին. մենք հայրենիք ենք կորցրել և երկրի իրական տերերը մենք ենք: Մեր զոհերի արյունը դեռ չի չորացել, բայց բոլորը մոռացել են, կռիվ են տալիս պաշտոնների ու աթոռների համար, բայց մենք պայքարում ենք Հայաստանի լինել-չլինելու համար, պատերազմենք, որ Հայաստանը լինի ու զորանա»,- նշեց Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: