«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի Արմեն Գևորգյանը
Политические«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Այս մասին հայտնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցել պատրաստվող «Հայաստան» դաշինքի կազմում են ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները: Դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: