Կազանի դպրոցի վրա հարձակում գործած Իլնազ Գալյավիևը կալանավորվեց
WorldԿազանի դատարանը կալանավորել է դպրոցի վրա հարձակման համար մեղադրվողին, հայտնում է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը:
Դատախազը հայտարարել է, որ Իլնազ Գալյավիևն ամբողջությամբ իրեն մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման համար:
«Նրան մեղադրանք է առաջադրվել <…>, և նա լիովին ընդունել է իր մեղքը [հանցագործությունը] կատարելու մեջ», – դատարանում ասել է դատախազը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իլնազ Գալյավիեւը հրազենի գործադրմամբ բռնարարք էր իրականացրել Կազանի դպրոցներից մեկում, որին զոհ էր գնացել ինը մարդ, տուժել քսաներեքը։