Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ» Աջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է «Հրապարակ». Զորքն առաջնագծից դուրս կբերեն «Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջեւանի քաղաքապետ է համարում «Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ «Իրավունք»․ Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի. Սամվել Բաբայան «Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը Արմավիրի մարզում ВАЗ 2115-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ «Պարգևատրում` 65.875.444 դրամ». ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում ծախսերի մասին տեղեկատվություն է ներկայացրել 

Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին. ՄԻՊ

Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողությունների առնչությամբ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր առավոտից Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սև լճի տարածքում ու այդ տարածքից դեպի ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատվածում:

Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականներին նկատել է Գորիս համայնքի Վերիշեն գյուղի հովիվը իր մակատեղիից, որտեղ պահվում են մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Ահազանգերով նշվել է, որ հովիվի մակատեղին գտնվում է բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում:

Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:

Դրանից բացի, ինչպես սահմանային բնակիչները, այնպես էլ համայնքային մարմինները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստել են, որ Սև լիճն իրեն հարող արոտավայրերով խորհրդային տարիներից սկսած մշտապես գտնվել է Հայաստանի տարածքում: Բնակիչների ու համայնքային մարմինների գնահատմամբ՝ ադրբեջանական զինվորականները Սև լճից անգամ առաջացել են մի քանի կիլոմետր քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ և տեղակայվել այդ վայրերում:

Ահազանգերից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրություններ: Անմիջապես կապ է հաստատվել ՀՀ զինված ուժերի և համայնքների ղեկավարների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական կարիքների համար: Այդ տարածքներն օգտագործվում են՝ որպես արոտավայրեր, ինչպես նաև այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու և ոռոգման ջրային պաշարները: Ջրերը օգտագործվում են նաև համայնքների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների համար: Արոտավայրերն էլ օգտագործվում են անասնապահության համար, ինչն էլ մարդկանց համար ծառայում է՝ որպես ընտանիքի եկամտի աղբյուր: Խոսքը Տեղ, Սիսիան, Գորիս համայնքների, այդ համայնքների Խնածաղ, Վաղատուր, Խոզնավար, Վերիշեն և մյուս բնակավայրերի մասին է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Դրանից բացի, ըստ հաստատման՝ ադրբեջանական զինվորականները տեղակայվել են Սև լճից դեպի քաղաքացիական բնակավայրերն ընկած տարածքում:

Ադրբեջանական զինվորականների նկարագրված արարքները բացահայտ սարդանք են ՀՀ բնակչության նկատմամբ: Նրանց անօրինական արարքների պատճառով այսօր ողջ օրվա ընթացքում մեծ լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում, խաթարվել է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունն ու անդորրը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ այս անօրինական առաջխաղացումը պետք է դիտարկել Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայաստանյան քաղաքացիական մեքենայի վրա քարեր նետելու, Արավուս գյուղի մոտ հայ հովիվին քաշքշելու և հարվածելու, գյուղացիների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիները չվերադարձնելու և մյուս նման միջադեպերի համատեքստում: Այս արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ատելության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Դա վնասում է խաղաղության գործընթացները տարածաշրջանում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրումով այն մասին, որ նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի:

ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու մարզի համայնքները միավորող ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:

Անվտանգության գոտին բացարձակ անհրաժեշտություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը երաշխավորելու նպատակով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Աջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Հրապարակ». Զորքն առաջնագծից դուրս կբերեն«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջեւանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ«Իրավունք»․ Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի. Սամվել Բաբայան«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահըԵրեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ (տեսանյութ)Արմավիրի մարզում ВАЗ 2115-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին. կան վիրավորներՄեր երկիրը ցավալիորեն դարձել է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման ասպարեզ. ՈսկանյանԱրմեն Չարչյանի կալանավորման միջնորդության քննության գործով դատական որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին. փաստաբան Մենք քաջ հասկանում ենք, որ այս ծանր պարտավորությունը, որ դրվել է մեր ուսերին, պահանջում է տքնաջան աշխատանք. Պապիկյան«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին «Քաղաքապետարանը՝ ոստիկանության օգնությամբ ջարդ ու փշուր է անում մարդկանց սեփականությունը». փաստաբան (տեսանյութ) Լևոն Արոնյանն աշխարհի Գավաթում կներկայացնի Հայաստանը «Պարգևատրում` 65.875.444 դրամ». ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում ծախսերի մասին տեղեկատվություն է ներկայացրել Եկեղեցականների հետ պիտի հրատապ բացատրական զրույց անցկացվի. ՔՊ խոսնակ Վանաձորի 23/47 տեղամասում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ. Արթուր ՂազինյանՀայաստանը առերեսվելու է մի քանի լուրջ մարտահրավերների. Վարդան Օսկանյան. Civinet.am Ռյազանում զույգը սեքսով է զբաղվել լողափին (տեսանյութ)Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների երկրորդ համաժողովին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ Լուկաշենկոն շնորհավորել է ՓաշինյանինՀոսանքազրկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա. Դանիել Իոաննիսյան Սա ուղղորդում չէ, ընտրությունից հետո որևէ արձագանք, ռեպրեսիա չի լինելու․ Արմեն Չարչյան․ Tert.am (տեսանյութ) Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալԸնտրողն ահազանգում է` քվեարկությանը մասնակցել է, բայց հրապարակված ընտրացուցակում իր ստորագրությունը բացակայում է Հայտնի է դարձել Սվետլանա Լոբոդայի և հայ օլիգարխի սիրավեպի մասին (լուսանկար)ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան Հորդորում ենք ներկա իշխանությանը ձգտել հասնելու գործուն ժողովրդավարության նշաձողերին. ՀԲԸՄ-ն շնորհավորել է Փաշինյանին Ողբերգական ավտովթար` Արարատի մարզում. 16-ամյա տղան մահացել է. 13-ամյա տղայի կյանքի համար բժիշկները պայքարում ենԱրթուր Դանիելյանը լքում է քաղաքականությունըՆիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ ՔոչարյանինԱրայիկ Հարությունյանը հանդիպում է Ադրբեջանի ԱԱԾ-ի պետի հետ և գաղտնի քննարկումներ ունենում. արցախցի Հիմարություն է կարծել՝ հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, կառչած եմ աթոռից. Արայիկ Հարությունյան Հինավուրց քաղաքակրթության օրրան այս  երկիրը օխլոկրատիան չի կործանի. Քաջարանի քաղաքապետԱլբերտի ու Էրիկի միջեւ բարեկամական կապը չբացահայտելու համար լռում էի. Արտակ ՀովհաննիսյանԿարին Տոնոյանը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իրականում հայ ժողովրդի փոքրամասնությունն է միայն քվեարկել Նիկոլի ոչ ու փուչ կուսակցության օգտին. Արմեն ԱյվազյանՀաղորդավարուհին ուղիղ եթերում ներկայացել է առանց ներքնազգեստի (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռանում (տեսանյութ) Վերաքննիչ վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացրել Ի՞նչ է թաքցնում Անահիտ Ավանեսյանը. միլիոնավոր դոլարների օժանդակության հետքերովՀայկ Չոբանյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել Ինժեներական քաղաքի ծրագրինԼոռվա մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետինՖրանսիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի ԱԳՆ 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա «Լիովին սխալ է մեկնաբանվել իմ այցը ՔՊ գրասենյակ». Արայիկ Հարությունյանի ելույթն իր հրաժարականը պահանջող քաղաքացիների առջևՆիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից. Արմեն Աշոտյան Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 727 հաղորդում, 32 քրեական գործ. ՀՀ գլխավոր դատախազության ամփոփումը
Ամենադիտված