Սոֆի Մխեյանի հանգիստը՝ Թունիսում Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը չհաղթեց ՕԽ քառորդ եզրափակիչում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել Այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել, որ դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն. Ղազինյան Այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի․ Զաքարյան Գեղարքունիքում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ Հարթաշեն բնակավայրում խոշոր հրդեհ է բռնկվել Ծաղկաձորում 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք 

Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին. ՄԻՊ

Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողությունների առնչությամբ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր առավոտից Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սև լճի տարածքում ու այդ տարածքից դեպի ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատվածում:

Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականներին նկատել է Գորիս համայնքի Վերիշեն գյուղի հովիվը իր մակատեղիից, որտեղ պահվում են մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Ահազանգերով նշվել է, որ հովիվի մակատեղին գտնվում է բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում:

Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:

Դրանից բացի, ինչպես սահմանային բնակիչները, այնպես էլ համայնքային մարմինները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստել են, որ Սև լիճն իրեն հարող արոտավայրերով խորհրդային տարիներից սկսած մշտապես գտնվել է Հայաստանի տարածքում: Բնակիչների ու համայնքային մարմինների գնահատմամբ՝ ադրբեջանական զինվորականները Սև լճից անգամ առաջացել են մի քանի կիլոմետր քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ և տեղակայվել այդ վայրերում:

Ահազանգերից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրություններ: Անմիջապես կապ է հաստատվել ՀՀ զինված ուժերի և համայնքների ղեկավարների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական կարիքների համար: Այդ տարածքներն օգտագործվում են՝ որպես արոտավայրեր, ինչպես նաև այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու և ոռոգման ջրային պաշարները: Ջրերը օգտագործվում են նաև համայնքների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների համար: Արոտավայրերն էլ օգտագործվում են անասնապահության համար, ինչն էլ մարդկանց համար ծառայում է՝ որպես ընտանիքի եկամտի աղբյուր: Խոսքը Տեղ, Սիսիան, Գորիս համայնքների, այդ համայնքների Խնածաղ, Վաղատուր, Խոզնավար, Վերիշեն և մյուս բնակավայրերի մասին է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Դրանից բացի, ըստ հաստատման՝ ադրբեջանական զինվորականները տեղակայվել են Սև լճից դեպի քաղաքացիական բնակավայրերն ընկած տարածքում:

Ադրբեջանական զինվորականների նկարագրված արարքները բացահայտ սարդանք են ՀՀ բնակչության նկատմամբ: Նրանց անօրինական արարքների պատճառով այսօր ողջ օրվա ընթացքում մեծ լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում, խաթարվել է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունն ու անդորրը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ այս անօրինական առաջխաղացումը պետք է դիտարկել Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայաստանյան քաղաքացիական մեքենայի վրա քարեր նետելու, Արավուս գյուղի մոտ հայ հովիվին քաշքշելու և հարվածելու, գյուղացիների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիները չվերադարձնելու և մյուս նման միջադեպերի համատեքստում: Այս արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ատելության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Դա վնասում է խաղաղության գործընթացները տարածաշրջանում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրումով այն մասին, որ նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի:

ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու մարզի համայնքները միավորող ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:

Անվտանգության գոտին բացարձակ անհրաժեշտություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը երաշխավորելու նպատակով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սոֆի Մխեյանի հանգիստը՝ ԹունիսումՈղբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը չհաղթեց ՕԽ քառորդ եզրափակիչում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել Այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել, որ դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն. Ղազինյան Այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի․ Զաքարյան Գեղարքունիքում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ Հարթաշեն բնակավայրում խոշոր հրդեհ է բռնկվելԾաղկաձորում 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպքԵրևանում հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը, որի վրա կան կրակոցի հետքերԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Բրյուսելում սահմանային իրավիճակի հետ կապված աշխատանք է տարվել․ Զոհրաբյան Աստղագուշակ՝ օգոստոսի 1-ի համարՕգոստոսի 1․ Օրվա խորհուրդՆրանք, ովքեր հավին մի բուռ կորեկ քցած չկան, ինձ մարդասիրության դասեր են տալիս․ Սոֆյա Հովսեփյան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններումԵվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում իմ բացթողումների և թերացումների համար․ Տաթևիկ Հայրապետյան Լուկաշենկոն ներկա է գտնվել ավագ թոռնուհու հարսանիքին (լուսանկար)Հորդառատ անձրևի հետևանքները Սառնաղբյուրում (տեսանյութ) Բայդենը խորհրդակցության ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում (տեսանյութ) Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ Կոտայքում Mercedes-ը բախվել է քարե պատնեշին. 16-ամյա 2 տղա տեղափոխվել է հիվանդանոցԱդրբեջանի ԶՈւ-երը թիրախային կրակ են արձակել թիկունքային ապահովման մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն. ՊՆ (լուսանկարներ)Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ստեփանակերտից ոչ հեռու (տեսանյութ)Նորակոչիկները քոչարի են պարել Խոր Վիրապում (տեսանյութ)Մարիամ Մելիքյանը նշել է, թե քանի երեխա է ցանկանում ունենալ ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս Ինչպիսին է Իվետա Մուկուչյանն առանց դիմահարդարման (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է Թուրքիայում անտառները հրկիզելու մեջ կասկածվողի ձերբակալման մասինԵրևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը «Ցույց տուր նրան ամեն ինչ». 4 հիանալի դիրք` գեղեցիկ տեսարանի և հաճույքի համարԱՄՆ-ն վերսկսում է անօրինական միգրանտների արագացված արտաքսումն իրենց հայրենիք Գեղարքունիքի մարզի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնվել է համացանցով մերկանալ ու պարել. նրան սպառնացել են` եթե 1500 դոլար չտաս, տկլոր պարդ գցելու ենք ֆեյսբուք Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում. Hraparak.am Ինչպես է կատուն սատկացնում օձին (տեսանյութ)Վրաստանը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել ԹուրքիայինԽաբարովսկում Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել Մայա Պողոսյանի լողափնյա լուսանկարըԱհա այսպես էլ գլխիվայր շուռ են տալիս իրականությունը. Վարդան Ոսկանյան Գեղարքունիքի մարզպետը «յուրացրե՞լ» է իր նախորդի աշխատանքի արդյունքները.Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ) Ջրափրկարարները ջրից դուրս են բերել 11-ամյա Է․ Թ․-ինՌուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով Սովորողները կամ պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. նախագիծ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Արմեն Շեկոյանի հոգեհանգստին (տեսանյութ) Վերելակի տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է տղամարդը ձեռնաշարժությամբ զբաղվում անծանոթ աղջկա աչքի առաջ (տեսանյութ)Օգոստոսի 1-ին ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկությունը կլինի անվճար Թուրքիայում գնդակահարել են 7 հոգուց բաղկացած քուրդ ընտանիքի և այրել նրանց տունը (տեսանյութ)
Ամենադիտված