Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է. Ֆրենկ Փալոուն
БлогосфераԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը թվիթերում գրել է ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժման մասին և խիստ դատապարտել տեղի ունեցածը: ԱՄՆ կոնգրեսականը, մասնավորապես, գրել է.
«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է: Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից»։