Ռոնալդուի 100-րդ գոլը օգնեց «Յուվենտուսին» Ա Սերիայի խաղում հաղթել «Սասուոլոյին»
ՍպորտՖուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրի արտագնա խաղում Թուրինի «Յուվենտուսը» հաղթեց «Սասուոլոյին»:
Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Գոլերը խփեցին Ադրիեն Ռաբիոտը, Կրիշտիանու Ռոնալդուն և Պաուլո Դիբալան, Ջակոմո Ռասպադորին։ 16-րդ րոպեին տանտերերի հարձակվող Դոմենիկո Բերարդին չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: «Յուվենտուսի» դարպասապահ 43-ամյա Ջանլուիջի Բուֆոնը դարձավ Ա սերիայի 11֊մետրանոցը իրացրած ամենատարեց դարպասապահը։ Ռոնալդուի համար այս գոլը թուրինյան ակումբում 100-րդ գոլն էր: Նախկինում նա գերազանցել է 100 գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» (118), «Ռեալի» (450) ու Պորտուգալիայի (103) կազմերում: «Յուվենտուսը» (72 միավոր) 5-րդն է մրցաշարային աղյուսակում, «Սասուոլոն» (56 միավոր)՝ ութերորդը: