ԱՄՆ Օհայո նահանգում COVID-19֊ի դեմ պատվաստվածները միլիոնավոր դոլարներ շահելու հնարավորություն են ստացել
ДосугԱՄՆ Օհայո նահանգում կորոնավիրուսի դեմ պատվաստված հինգ մեծահասակներ հնարավորություն կունենան միլիոնատեր դառնալու՝ կառավարության կողմից անցկացվող վիճակախաղի արդյունքում։ Այս մասին ասել է նահանգի նահանգապետ Մայք Դեվայն:
«Երկու շաբաթ անց՝ մայիսի 26-ին, մենք կհայտարարենք առանձին վիճակախաղի հաղթողներին, ովքեր ստացել են պատվաստանյութերի առնվազն առաջին չափաբաժինը: Հաղթողը հայտնի կդառնա հինգ շաբաթվա ընթացքում, և յուրաքանչյուր չորեքշաբթի օրը նա կստանա մեկ միլիոն դոլար», - ասել է Դեվայնը տեղական ռադիոկայաններով հեռարձակման ժամանակ: Նահանգապետի խոսքով՝ պետությունը վիճակախաղի համար անհրաժեշտ միջոցները կվերցնի COVID-19֊ի դաշնային օգնության ֆոնդերից։