ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ատրճանակով կրակել է ծնողների վրա
СШАԱՄՆ հյուսիս-արևելքում գտնվող Մեյն քաղաքում երկու տարեկան մի տղա վիրավորել է ծնողներին` տանը գտնված ատրճանակով, հայտնում է տեղական WGME հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։ Ոստիկանությունը հայտնել է, որ երեխան մահճակալի մոտ գտնվող սեղանիկի վրա զենք է հայտնաբերել: Նշվում է, որ տղայի հայրը թեթև վիրավորվել է գլխի շրջանում, իսկ մայրը վիրավորվել է ոտքից: Երեխան ինքը վնասվել է կրակոցի հետընթաց հարվածից: Երեքն էլ հոսպիտալացվել են կյանքին չսպառնացող վնասվածքներով:
Ինչպես քննիչները նշել են, երեխան միայն մեկ կրակոց է արձակել: «Այն, թե ինչպես է տղան կարողացել զենքը վերցնել և կրակել, շատ մտահոգիչ է և ներկայումս հետաքննվում է», - ասել է շրջանի շերիֆ Ջոել Մյուրին: Նա հավելել է, որ միջադեպը կարող էր շատ ավելի ողբերգական հետևանքներ ունենալ: