Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցը
ИностранныйՌուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրուց են ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցը:
«Կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ՝ ռուսական կողմից, ինչպես ավելի վաղ՝ Լավրով-Այվազյան հեռախոսազրույցի ժամանակ, վերահաստատվել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու, ինչպես նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների այլ դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Ընդգծվել է նմանատիպ միջադեպերը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու կարևորությունը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: