Ոստիկանները տուգանային հրապարակ են տարել Ալեքսանդր Ազարյանի որդու վարած ավտոմեքենան, որևէ խախտում չի եղել. փաստաբան
БлогосфераԵրեկ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանները տուգանային հրապարակ են տեղափոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդու վարած ԲՄՎ ավտոմեքենան: Որևէ խախտում չի եղել, փաստաթղթերը նորմալ, վարորդը սթափ: Որևէ արձանագրություն չի կազմվել, ասել են, որ իրենց ղեկավարի բանավոր հրահանգն են կատարում, այսինքն՝ դատավորի մեքենան են տանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Դիմել եմ ՄԻՊ գրասենյակ:
Հ.Գ. Նման դիշովկա իշխանություն ով էր տեսել»,- գրել է Աթանեսյանը։