Ուկրաինայում հեռուստաշոուի ընթացքում նախկին պատգամավորը ծեծի է ենթարկել մեկ այլ պատգամավորի (տեսանյութ)
ՏեսանյութերԳերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Բարնան հեռուսաշոուի եթերում ծեծկռտուք է սկսել «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Դմիտրի Սոլոմչուկի հետ՝ Ուկրաինայում հողային շուկայի գործարկման հետ կապված վեճի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել «ПравдаТут» հեռուստաընկերության «Քաղաքականություն՝ առանց կանոնների» հաղորդաշարի եթերում: Երկու քաղաքական գործիչների միջև վիճաբանությունը սկսվել է երկրում հողի շուկա գործարկելու նպատակահարմարության շուրջ, և շուտով նրանք սկսել են փոխադարձ վիրավորանքներ հասցնել: Վիճաբանության ընթացքում՝ Բարնան վեր է կացել տեղից, Սոլոմչուկին գցել աթոռի վրա և բռունցքով մի քանի անգամ հարվածել նրան: Վերջինս դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել: