Երկրին է մոտենում Քեոփսի բուրգից մեծ աստերոիդ
ДосугԳերխոշոր չափերով 2015 KJ19 աստերոիդը, որը չափերով գերազանցում է Քեոփսի բուրգին, կմոտենա Երկրին մայիսի 14-ին, ասվում է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում: Երկնային մարմնի տրամագիծը, ըստ գիտնականների, 88-200 մետր է: Համեմատության համար նշենք, որ Քեոփսի բուրգի բարձրությունը 147 մետր է: Աստերոիդը Երկրին մոտենալու նվազագույն հեռավորությանը կհասնի Երևանի ժամանակով 14:04-ին: Թռիչքային ուղու մոտակա կետը գտնվելու է 15 անգամ ավելի մեծ հեռավորության վրա, քան Երկրից Լուսին:
Աստերոիդը Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին է, որը պտտվում է հիմնական աստղի շուրջը: Նրանք, ի տարբերություն մոլորակների, ունեն անկանոն ձև և չունեն մթնոլորտ, բայց կարող են ունենալ արբանյակներ: