Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Գրանադային» ու վերադարձավ Լա Լիգայի երկրորդ հորիզոնական
SportՄադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում հյուրընկալվելով՝ հաղթեց «Գրանադային» և Պրեմիերի աղյուսակում վերադարձավ երկրորդ տեղ: Հանդիպումը, որը տեղի ունեցավ Գրանադայում, ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի: «Ռեալի» կազմում գոլերի հեղինակ դարձան Լուկա Մոդրիչը, Ռոդրիգոն, Ալվարո Օդրիոսոլան և Կարիմ Բենզեման: «Գրանադայի» կազմից դարպասը գրավեց Խորխե Մոլինան:
«Ռեալը» վաստակեց 78 միավոր և երկու միավորով շրջանցեց «Բարսելոնային»: «Գրանադան», 45 միավորով, երրորդ խաղում անընդմեջ պարտվեց՝ «Բարսային» հաղթելուց հետո (2: 1), և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: